Գրեթե 200-ամյա ընդմիջումից հետո հրապարակվել է բրիտանական թագավորական ընտանիքի լուսանկարը
Աշխարհ
Մեծ Բրիտանիայում հինգշաբթի օրը հրապարակվել է երեկոյան թագուհի Էլիզաբեթ 2-րդի և ապագա 3 գահաժառանգների` որդու, թոռան և ծոռան հետ համատեղ լուսանկարը: Լուսանկարն արվել էր արքայազն Չարլզի առանձնատանը իր թոռան` Ջորջի մկրտության տոնի կապակցությամբ:
64-ամյա Չարլզի, 31-ամյա արքայազն Վիլյամի և 3 ամսական արքայազն Ջորջի այս լուսանկարը հիշեցնում է 1894թ. հանրահայտ ընտանեկան լուսանկարը, որտեղ պատկերված են Վիկտորյա թագուհին, նրա որդի` ապագա թագավոր Էդուարդ 7-րդը, թոռ Գեորգ 5-րդը և ծոռը` ապագա Էդուարդ 8-րդը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն