«Ռեալը» Չեմպիոնների լիգայում ամենաշատ հարված կատարած ակումբն է
Սպորտ
Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանի խմբային երեք տուրերից հետո «Ռեալը» ամենաշատ հարված կատարած ակումբն է: «Արքայական ակումբի» ֆուտբոլիստների հաշվին գրանցված է 52 հարված, որոնցից 31-ը եղել է դարպասին: Նույնքան ճշգրիտ հարված են կատարել նաև ՊՍԺ-ի խաղացողները:
Ամենաքիչ հարվածը կատարել են «Աուստրիայի» ֆուտբոլիստները՝ 15: Ամենաշատ փոխանցումը կատարել են ՊՍԺ-ի ֆուտբոլիստները՝ 2477 փոխանցում` 86% ճշգրտությամբ: Նույնքան ճշգրիտ փոխանցում են կատարել «Բարսելոնայի» խաղացողները: Վատագույն արդյունքը գրանցել է «Սելթիկը»` 1125 փոխանցում (64%): Ամենաշատը անկյունային հարված իրացրել են «Յուվենտուսի» ֆուտբոլիստները՝ 32, ամենաքիչը՝ «Օլիմպիակոսն» ու «Գալաթասարայը»՝ 6-ական անգամ:
Ամենակոպիտ խաղը ցուցադրել է «Սելթիկը»՝ 2 հեռացում, ամենաշատ զգուշացումը ստացել են «Աուստրիայի» խաղացողները՝ 10, իսկ ամենից հաճախ կանոնները խախտել են «Բենֆիկայի» ֆուտբոլիստները՝ 59 անգամ:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում