«Կրիշտիանու Ռոնալդուն 21-րդ դարի Պուշկաշն է». Դե Ֆելիպե
Սպորտ
Երեկ տեղի է ունեցել «Ռեալի» լեգենդար ֆուտբոլիստ Ֆերենց Պուշկաշի կիսանդրիի բացման արարողությունը. տեղեկացնում է Marca-ն:
Միջոցառմանը ներկա է եղել մադրիդյան թիմի նախագահը, իր կինը և թիմի մի քանի նախկին ֆուտբոլիստ:
Պուշկաշը, Հունգարիայի և Իսպանիայի առաջնությունների 512 խաղում հեղինակելով 528 գոլ, դարձել է 20-րդ դարի լավագույն ռմբարկուն:
«Արքայական ակումբի» կազմում 204 խաղում Պուշկաշը դարձել է 205 գոլի հեղինակ, Կրիշտիանու Ռոնալդուն՝ 207:
Մադրիդյան թիմի նախկին ֆուտբոլիստ Պեդրո դե Ֆելիպեն համեմատել է այս երկու ֆուտբոլիստներին և նշել. «Կրիշտիանու Ռոնալդուն 21-րդ դարի Պուշկաշն է: Նա նույնքան յուրօրինակ ռբարկու է, որքան Պուշկաշը»:



















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում