««Բարսելոնա» տեղափոխությանս մասին լուրերը կեղծ են». Հումելս
Սպորտ
Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստ Մատս Հումելսը հերքել է «Բարսելոնա» տեղափոխվելու մասին լուրերը:
«Բոլոր այդ պատմությունները սուտ են: Բոլորը խոսում են դրա մասին: Մյուս ֆուտբոլիստների մասին նույնպես նման տեղեկություններ են տարածվել: Կարդացել եմ, որ Թոմաս Մյուլերն ու Իլքայ Գյունդողանը նույնպես տեղափոխվում են «Բարսելոնա»: Թոմասն ընդամենը գնացել էր այնտեղ ընթրելու: Ինչի՞ արդյունքում մարդիկ սկսեցին մտածել, որ նա տեղափոխում է կատալոնյան ակումբ»,–Հումելսի խոսքերը մեջբերում է Goal.com-ը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում