Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում 

Սկանդալային հայտարարություններ՝ Նունե Եսայանից. նրա հիմնադրամի միջոցով ապահովվել է Սերժ Սարգսյանի անվտանգությունը

Հրապարակումներ

Նունե Եսայանը այսօր հարցազրույց է տվել «Արմնյուզ» հեռուստատեսությամբ հեռարձակվող «Բանաձև» հեռուստածրագրին, որտեղ խոսում է իր քննադատների, թանկարժեք համերգի, բարեգործական հիմնադրամին տրամադրված տարածքի և այլ հարցերի մասին: Ոչ վաղ անցյալում «պրիմադոննան» հայտարարել էր, որ հարցազրույցներ տալու է միայն հեռուստաընկերություններին և իր մտքի գոհարների անհամբեր երկրպագուներին մոտ մեկ ամիս մղձավանջային սպասման մեջ տանջելուց հետո իրեն թույլ տվեց մի քանի րոպե շռայլել իր թանկ ժամանակից: Իսկ որ նրա ցանկացած րոպեն շատ թանկ է՝ մեր քաղաքացիները զգացել են իրենց գրպանի վրա:

Նրա նախընտրությունը՝ հանդես գալ միայն հեռուստաընկերություններով, ընկալելի է: Իշխանահաճո պալատական ծաղրածուների միակ ամբիոնը, իհարկե, հեռուստաալիքներն են, որտեղ նրանց միայն փառաբանում են և նախօրոք ճշտված հարցեր տալիս: Այնտեղ կսփռեն գեղեցիկ հոլովակներ այն մասին, թե ինչպես Նունիկն ու իր նմանները առատորեն վարձատրվեցին այն բանի համար, որ համարձակվեցին մի քանի գռոշի համար ծաղրել մեր ազգային մեծագույն ողբերգություններից մեկը՝ Մարտի մեկը: Այդ 54.7 միլիոնը այսբերգի երևացող մասն է. իրականում պալատական «երգչիստներին» հաճախ են չալաղաջներ շպրտում՝ տարածքների և այլ բարիքների տեսքով: Տիկին Նունիկը այդպիսի նվերներ շատ է ստացել:

Բնականաբար, հարցազրույցի ամեն մի բառը պետք է կշռված լիներ ոսկի կշռելու հարմարանքին համարժեք չափիչներով, քանզի թեմայի մասին համացանցային աղմուկից ու թուքումուրից բավական ժամանակ անց խոսելու համար վստահաբար հարկավոր է մանրամասն ծանր ու թեթև անել ասելիքը:

Սակայն այս անգամ ևս երգչուհին լիովին տեղավորվեց չեռնոմիրդինյան հայտնի բանաձևի մեջ՝ ուզում էինք լավ, ստացվեց՝ ինչպես միշտ: Փորձելով փրկել միլիոնների փոշիացման կնճիռներից ռելիեֆավորված դեմքը՝ Նունե Եսայանը սկանդալային հայտարարություններ արեց՝ ըստ էության քար նետելով այն աղբյուրի մեջ, որտեղից ջուր է խմում:

Նա հայտարարեց, որ շահարկված 54.7 միլիոնի մի մասը ծախսել է կառավարությունը՝ տեխնիկական խնդիրները լուծելու, հրավառության և այլ խնդիրների համար: Այդ դեպքում պարզապես անհասկանալի է՝ ինչու կառավարությունը իր ծախսերը կատարեց հենց Նունե Եսայանի միջոցով, երբ կառավարության կազմում տասնյակ ենթակառուցվածքներ կան, որոնք կոչված են հենց այդպիսի կազմակերպչական խնդիրների լուծման համար: Գումարը, որ ծախսվել է նաև կառավարության կողմից, փոխանցվել է «Նունե Եսայան» բարեգործական ՀԿ-ին՝ կառավարության պահուստային ֆոնդից։

Ծախսը բյուջեում ձևակերպված է որպես նվիրատվություն։ Ընդ որում, համերգը շատ ավելին է արժեցել՝ խոշոր գումարային փոխանցումներ են կատարել Ամերիկայի հայկական համագումարը և «Լույս» հիմնադրամը, որի նախագահը, ինչպես հայտնի է, Սերժ Սարգսյանի եղբայրն է: Նախօրոք համերգը պլանավորված է եղել սեպտեմբերի 7-ին, ֆինանսական խնդիրները լուծված են եղել, սակայն կառավարական հանձնաժողովը, որը կազմակերպել է սեպտեմբերի 21-ի տոնական հանդիսությունները, դիմել է երգչուհուն՝ համերգը Անկախության տոնի օրը տեղափոխելու խնդրանքով, և խնդրանքը հարգվել է: Դրանից հետո կառավարությունը իր վրա է վերցրել համերգի ծախսերի ընդամենը մի մասը՝ 54.7 միլիոն դրամը, որի մի մասը հենց ինքն էլ ծախսել է:

Նախ, եթե կառավարության փոխանցած գումարով հոգացել են տեխնիկական և այլ ծախսերը՝ ապա ուր են գնացել այն հսկայական գումարները, որոնք փոխանցվել են Ամերիկայի հայկական համագումարի և «Լույս» հիմնադրամի կողմից: Խոսք է գնում հսկայական ներդրումների մասին: Եթե նախկինում արդեն համերգի կազմակերպման բյուջեն ձևավորված է եղել, ինչու՞ առաջացավ լրացուցիչ 54.7 միլիոն դրամի անհրաժեշտությունը: Ըստ երևույթին, «Նունե Եսայան» բարեգործական հիմնադրամի միջոցով պարզապես գումար է դուրս գրվել այլ նպատակներով, որովհետև կառավարությունը այլ կազմակերպության գումար է փոխանցել, սակայն հենց ինքն էլ ծախսել է այդ գումարի մի մասը:

Սա պարզապես աբսուրդ է և չափազանց նման է փողերի լվացման պարզունակ մեխանիզմին: Տպավորություն է ստեղծվում, որ պարզապես արդեն կազմակերպված, պատրաստի միջոցառումը օգտագործել են՝ բյուջեից խոշորածավալ գումարներ դուրս հանելու նպատակով: Հակառակ պարագայում կառավարությունը կփոխանցեր գումարի միայն այն մասը, որը ծախսելու էր Նունե Եսայանի թիմը, մյուս՝ իրեն հասանելիք մասը համապատասխան որոշմամբ կհատկացվեր այն կազմակերպություններին, որոնք պետք է որոշակի ծառայություններ մատուցեին: Պարզապես աբսուրդ է, որ կառավարությունը փող է փոխանցում որևէ ոչ պետական կառույցի, ապա նրանից վերցնում է այդ գումարները և ծախսում: Արդյո՞ք այս պատմությունից խոշոր ֆինանսական բլեֆի հոտ չի գալիս:

Սա այս հարցազրույցում Նունե Եսայանի արտահայտած միակ սկանդալային միտքը չէ: Նա, ոչ ավել, ոչ պակաս, հայտարարեց. «Եթե նախագահ է մասնակցում համերգին, շատ ծախսեր ավելանում են՝ անվտանգության հարց և այլն»: Սա արդեն ցնցող նորություն է: Նախագահի անվտանգությունը ապահովելու համար պետությունը հատկացնում է այնքան գումար, որով հնարավոր կլինի այդ գործառույթը իրականացնել ամբողջովին: Ինչպես կարող է որևէ բարեգործական ՀԿ-ի փոխանցվել գումար, որոնք պետք է ծախսվեն նախագահի անվտանգությունը կազմակերպելու համար: Նախագահի անվտանգության ապահովման ծախսերը երբեք չեն կարող ներառվել որևէ միջոցառման ծախսերի մեջ, որովհետև նախքան նախագահի այցը՝ համապատասխան ծառայությունները նախորոք ձեռնարկում են անհրաժեշտ բոլոր միջոցները: Պատկերացնու՞մ եք, ասենք, Քաջարանի 50-ամյակի միջոցառումների ծախսերի շրջանակներում համայնքի ավագանին որոշում կայացնի տրամադրել գումարներ՝ նախագահի անվտանգությունը ապահովելու համար: Այս սկանդալային հայտարարությունը, կարծում ենք, չպետք է անարձագանք մնա:

Հարցազրույցի մյուս հատվածներին այս պահին պարզապես չարժե անդրադառնալ: Նունե Եսայանը այնքան մտորելու և աշխատելու թեմա տվեց բազմաթիվ պետական կառույցների, որ ստվերում թողեց մյուս մտքի գոհարները, որ հնչեցին եթերից:

Իսկ համերգի կազմակերպման աստղաբաշխական գումարների, դրանց իրական արժեքը 2-3 անգամ թանկ լինելու և շատ այլ հարցերի կանդրադառնանք առաջիկայում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին
Ամենադիտված