Յուրի Վարդանյանի որդին պահվում է ԱԱԾ-ում
Հայկական Մամուլ
Թմրանյութեր պահելու կասկածանքով ավելի քան մեկ շաբաթ առաջ հայ-իրանական սահմանի մոտ ձերբակալված սպորտի նախարար Յուրի Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը, պահվում է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում (ԱԱԾ-ում):
Երեկ, երբ «Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակիցն արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության լրատվական ծառայությունից փորձել է պաշտոնապես ճշտել, թե որտեղ է պահվում նախարարի որդին, հրաժարվել են հարցին պատասխանել՝ նշելով, թե նշված անձը չի ցանկանում, որպեսզի իր գտնվելու վայրի մասին տեղեկությունը հրապարակվի: Թերթի թղթակցին հայտնի է դարձել նաև, որ սպորտի նախարարի որդու շահերը պաշտպանելու է հանրային պաշտպան Ռաֆիկ Սաֆարյանը:
Մանրամասները՝ «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը