Պե՞տք է Յուրի Վարդանյանը հրաժարական տա
Հայկական Մամուլ
Ի՞նչ է կարծում քաղաքաշինության նախկին նախարար Արա Արամյանը՝ պե՞տք է Յուրի Վարդանյանը հրաժարական տա:
Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթն ու հիշեցնում, որ Արամյանը հրաժարական էր տվել որդու՝ «Տրիումֆ» սրճարանի մերձակայքում տեղի ունեցած միջադեպի և կրակոցների պատճառով:
«Նախ, իմ որդին՝ այդ կրակոցների հետ կապ չուներ, երկրորդ, կարծում եմ՝ բավականին ժամանակ է անցել այդ հիշողությունները կրկին չարթնացնելու համար: Երրորդ՝ ես չգիտեմ, թե ինչ է կատարվել Յուրի Վարդանյանի որդու հետ, և արդյո՞ք նա պետք է հրաժարական տա, թե ոչ»: Ձեր տղաները նույնպես ներգրավված էին ինչ-ինչ «գործի»՝ ավտոմեքենայում զենք պահելու «թեմայի» մեջ:
Նույն հարցին մեկ այլ ԲՀԿ-ական Աբրահամ Մանուկյանը ասել է: «Սաղ հակայի հերյուրանք է. արեցին, հետո հերքեցին»: Իսկ ի՞նչ եք կարծում՝ Յուրի Վարդանյանը պե՞տք է հրաժարական տա: «Ես ձեռնպահ եմ էդ հարցերում, միշտ չէ, որ ծնողը պետք է զավակի համար պատասխան տա»: «Այո'»,- խոսակցությանը «խառնվեց» և իր հեղինակավոր կարծիքը հայտնեց Յուվեցի Կարոն: «Դա ղեկավարության որոշելու խնդիրն է»,- շարունակեց պարոն Աբրահամյանը:
Մանրամասները՝ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը