Գագիկ Խաչատրյանը հավակնում է լինել ՀՀ ամենահարուստ պաշտոնյան
Հայկական Մամուլ
ՀՀ պետեկամուտների կոմիտեի ղեկավար Գագիկ Խաչատրյանը հավակնում է լինել ՀՀ ամենահարուստ պաշտոնյան:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ դա երևում է անգամ նրա ներկայացրած ունեցվածքի հայտարարագրերով: Ըստ այդմ, ՊԵԿ ղեկավարը 2012թ. հայտարարագրել է 278 մլն դրամ և 2 մլն 980 հազար դոլար: Ուշագրավն այն է, որ այս ունեցվածքը նա կուտակել է՝ տարեկան ստանալով մոտ 8.5 մլն դրամ աշխատավարձ ու հավելյալ այլ եկամուտներ, որոնց չափը պաշտոնապես հայտնի չէ: Համեմատության համար նշենք, որ Սերժ Սարգսյանն իր հաշվին ունի 108 միլիոն 400 հազար դրամ: Ասել Է թե՝ ՊԵԿ ղեկավարն ավելի հարուստ Է, քան Սերժ Սարգսյանը: Իհարկե, ՊԵԿ ղեկավարի հսկայական ունեցվածքի մասին «ժողովուրդ»-ը բազմիցս Է գրել, սակայն իշխանություններն իրենց հերթին, բարձրաստիճան պաշտոնյաների Էթիկայի հանձնաժողովն իր հերթին աչք են փակել այդ ամենի վրա:
Մանրամասները՝ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը