Տիգրան Սարգսյանի կառավարությունը մտադիր չէ որևէ կերպ իրականացնել Սերժ Սարգսյանի հանձնարարականները
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ Տիգրան Սարգսյանի կառավարությունը, կարծես թե, մտադիր չէ որևէ կերպ իրականացնել Սերժ Սարգսյանի հանձնարարականները: Համենայնդեպս, ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշն այս տարվա 9 ամիսների կտրվածքով կազմել է 3.2 տոկոս: Սակայն սա դեռ ամենը չէ. հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ-ում գրանցվել է 5.6 տոկոս գնաճ, մինչդեռ միջին ամսական աշխատավարձի աճը եղել է ընդամենը 4 տոկոս:
Սա, թերևս, նշանակում է, որ մարդիկ շարունակում են էլ ավելի վատ ապրել: Այս թվերը հետաքրքիր են հատկապես Սերժ Սարգսյանի այս տարվա մարտի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ արած հայտարարության ֆոնին, երբ ասաց, թե կառավարությունից ակնկալում է, որ «աշխատավարձերի աճը պետք է ավելին լինի, քան գնաճը»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը