Խաղացողները գիտեն, թե կլասիկոյին ինչ պետք է անեն. Անչելոտի
Սպորտ
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին էլ կլասիկոյից առաջ տված մամլո ասուլիսի ժամանակ նշել է.
«Վերջին տարիներին կայացած բոլոր կլասիկոները դիտել եմ: Այս դիմակայությունը դիտելու համար միշտ ստիպված եմ եղել վճարել, այժմ դրա կարիքը չկա: Վերջին ժամանակներս «Ռեալը» լավ արդյունքների է հասնում «Բարսելոնայի» հետ խաղերում: Այդ պատճառով ինձանից շատ բան չի պահանջվում: Խաղացողներն իրենք էլ գիտեն, թե ինչ պետք է անեն»,-Անչելոտիի խոսքերը մեջբերում է իսպանական մամուլը:
Իսպանիայի առաջնության 10-րդ տուրի շրջանակներում կայանալիք կլասիկոն տեղի է ունենալու այսօր «Նոու Կամպ» մարզադաշտում:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում