Երևանն ու Մարսելը համագործակցելու են նաև առողջապահական ծրագրերով
Արտաքին Քաղաքական
Մարսելի սենատոր-քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենը և Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը, ինչպես նաև ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն ու պաշտոնական այցով Երևանում գտնվող Մարսելի պատվիրակության անդամներն այցելել են Երևանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն՝ մասնակցելու Երևանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի և Մարսելի «Հանրային աջակցություն-Մարսելի հիվանդանոցներ» բժշկական տարածաշրջանային ստորաբաժանման միջև գործընկերության համաձայնագրի ստորագրմանը: Ողջունելով բժշկական կենտրոնի անձնակազմին՝ Մարսելի սենատոր-քաղաքապետը շնորհակալություն է հայտնել բուժաշխատողներին մարդասիրական իրենց առաքելությունը բարեխղճորեն կատարելու համար:
Այնուհետ Երևանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը և Մարսելի «Հանրային աջակցություն-Մարսելի հիվանդանոցներ» բժշկական տարածաշրջանային ստորաբաժանման գլխավոր տնօրեն Ժան-Ժակ Ռոմատեն ստորագրել են գործընկերության համաձայնագիր, որով նախատեսվում է համագործակցություն մանկական վիրաբուժության, օրթոպեդիայի, վնասվածքաբանության, ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման, ճառագայթաբանության և մի շարք այլ բնագավառներում: Գործակցության հիմքում փորձի փոխանակումն ու վերապատրաստումն է:
ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն նշել է, որ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատունը ևս իր լիազորությունների սահմաններում կաջակցի Երևանի և Մարսելի այս բուժհաստատությունների համագործակցությանը:


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)