Մեկնարկեց ՀՀՇ համագումարը. ՀԱԿ-ը հրավիրվածների թվում չէ
Քաղաքական
Քիչ առաջ մեկնարկեց «Հայոց համազգային շարժում» կուսակցության հիմնադիր համագումարը:
Վերակազմավորվող ՀՀՇ-ի հիմնադիր անդամ Արարատ Զուրաբյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ համագումարին հրավիրված են բոլոր ընդդիմադիր ուժերը` բացի ՀԱԿ-ից:
«Հայ ազգային կոնգրես»-ը հրավիրված չէ: Յուրաքանչյուրն իր համար իր նախընտրությունների կլուբն ունի։ Ես գտնում եմ, որ կլուբ կա, որը հաճախելն ավելի հաճելի է»,-ասաց Արարատ Զուրաբյանը:
Նշենք, որ համագումարին ներկա են «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանը, Հովհաննես Իգիթյանը, «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչներ Ռուբեն Հակոբյանն ու Արմեն Մարտիրոսյանը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն