Արամ Սարգսյան. Եկել է գործելու ժամանակը
Քաղաքական
Քիչ առաջ մեկնարկեց «Հայոց համազգային շարժում» կուսակցության հիմնադիր համագումարը:
Ելույթով հանդես եկավ «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը:
«Ժողովրդական խոսքի համաձայն` արդարությունն ունենում է երկու թամբ` արդարամիտը հեծնում է շիտակ ուղղությամբ, անարդարը` ուզած ուղղությամբ: Ես համոզված եմ, որ այն գործընթացը, որը դուք նորից սկսել եք, ոչ միայն քաղաքական է, այլև` արդար, բարոյական և շիտակ,- ասաց Արամ Սարգսյանը:
Վերջինիս խոսքերով՝ ՀՀՇ այս որոշումը նոր սկիզբ է, նաև` վերադարձ դեպի երրորդ հանրապետության ստեղծման ակունքները:
«Հանրապետություն» կուսակցությունը ռազմավարական, մարտավարական այս գործընթացների ճանապարհին ձեր դաշնակիցը և գործընկերն է` վստահ լինելով, որ բոլորիս նպատակը մեր երկրում իրական, համակարգային փոփոխությունների հասնելն է: Մենք բավարար ժամանակ ունեցել ենք միասին զրուցելու, ճանապարհներ նախապատրաստելու և հիմա եկել է գործելու ժամանակը»,-ասաց Արամ Սարգսյանը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն