Երևանում 42-ամյա կնոջը սպանել են դանակի 17 հարվածով
Արտակարգ Պատահար
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Նոր Նորքի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, նշված քրեական գործը հարուցվել է հոկտեմբերի 24-ին Նոր Նորք վարչական շրջանում տեղի ունեցած առանձնակի դաժանությամբ սպանության փաստով: Այդ օրը՝ ժամը 20:00-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել Վանիկ Ստեփանյանը և հայտնել, որ Դավիթ Մալյան նրբանցքի 6-րդ շենքի 37 բնակարանում սպանություն է տեղի ունեցել:
Օպերատիվ քննչական խումբը նշված բնակարանում հայտնաբերել է 42-ամյա Աննա Ստեփանյանի դին՝ արտաքին զննությամբ մարմնի տարբեր մասերում սուր կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքների հետքերով:
Նույն օրը քննիչի որոշմամբ նշանակվում է դատաբժշկական փորձաքննություն ու արդեն պարզվել է, որ սպանություն կատարողը կամ կատարողները 42-ամյա կնոջը դանակի 17 հարված են հասցրել:
Մանրամասները` այստեղ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն