Երևանում առգրավվել է շուրջ 8 տոննա ապօրինի վաճառվող ապրանք (տեսանյութ) Աշխարհի աստղերը մեկ վայրում․ հայտնի են Ռոնալդուի հարսանիքի հյուրերը Կոտայքի մարզի 6 համայնքում կդադարեցվի գազամատակարարումը Ուկրաինական հարձակումից հետո Սարապուլում այրվում է Wildberries-ի պահեստը ՆԳՆ քրեական ոստիկանները բնակարանային գողություններ կատարող հանցավոր խումբ են վնասազերծել (տեսանյութ) Բաքվից մի քանի կիլոմետր հեռու՝ առանց խմելու ջրի. Ադրբեջանի «զարգացման» մյուս դեմքը. իրանագետ Սևան քաղաքում 12 ժամ ջուր չի լինի Ընդդիմությանն առաջարկում եմ հանդես գալ երկու քննիչ հանձնաժողովներ ստեղծելու նախաձեռնությամբ․ Աշոտյան Անօրինական միգրացիայի կազմակերպման համար մեղադրվողը հանձնվել է Մոլդովայի իրավասու մարմիններին Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն 14-ամյա Վահե Ապիկյանը անհետացել է գրություն թողնելով, որ հրաժարվում է աշխարհիկ կյանքից Ադրբեջանում հայատյացությունը դրված է ինստիտուցիոնալ հիմքերի վրա․ այս հարցում ևս նահանջ չի եղել. պատգամավոր 

«Փողկապ ուտելը քաղաքական գործչի բնավորությունը չի որոշում». Սաակաշվիլիի ինքնախոստովանությունները

Վրաստան

Փողկապ ուտելու մասին

«Իրականում դա եղավ այսպես. պատերազմի ամենաթեժ օրերին ես իմ աշխատասենյակում էի: Այնտեղ տեսախցիկ էր տեղադրված, և ես օրվա մեջ մի քանի անգամ հարցազրույց էի տալիս ուղիղ եթերով: Պարզվում է` տեսախցիկը միացրած էր այն պահին, երբ որ պիտի անջատված լիներ: Եվ այդպես կադրերը հայտնվեցին YouTube-ում: Ընդամենը սա: Ես այդ օրերին շատ հուզված էի, քանի որ ամեն օր զոհերի և ավերածությունների մասին էի հաղորդում: Ես այդ պահին եղել եմ սեփական աշխատասենյակում, սեփական երկրում, և չգիտեի, որ տեսախցիկը միացված է, և ես իմ արարքի մեջ շատ արտառոց որևէ բան չեմ տեսնում: Քաղաքական գործչի հավասարակշռությունն ու բնավորությունը չի որոշում սեփական փողկապի հանդեպ ցուցաբերած վերաբերմունքով, այլ նրա քաղաքական որոշումներով ու հայտարարություններով»:

Պուտինի մասին

«Ես չեմ պատրստվում ոչ մի տեսակի զիջումների գնալ Պուտինի վարչակարգի համար: Մեր հարաբերությունները միշտ կոշտ են եղել, սակայն երբեք դուրս չեն եկել բարեկրթության սահմաններից: Հայտնի է, որ համաշխարհային շատ առաջնորդների նա ամենատարբեր մականուններով է կոչել: Նա, իրոք, կարող է շատ կոպիտ լինել: Սակայն ինձ անձամբ նա երբեք չի կոպտել: Մեր միջև միշտ քաղաքավարության սահման է եղել:

Ես ասում եմ, որ երբեք ոչ մի անձնական կամ հատուկ անհանդուրժողականություն չեմ տածել Պուտինի հանդեպ, չնայած նույնիսկ այն հանգամանքին, որ նրա հրամանով ռուսական բանակն օկուպացրել իմ երկրի տարածքը: Մեր միջև պարզապես աշխարհընկալման կոնֆլիկտ կա: Պուտինը թաղային հեղինակության մտածելակերպ ունի, իսկ ես միշտ դպրոցի գերազանցիկ եմ եղել: Ես, օրինակ, հիշում եմ, որ երբ դպրոցն ավարտում էի ոսկե մեդալով, դրա պատճառով անընդհատ բախումների մեջ էի բակի տղաների հետ: Ես կռվում էի նրանց հետ և չէի թողում, որ ինձ նեղացնեն: Ճիշտ և ճիշտ նման մի բան է կատարվում հիմա հետխորհրդային մեր այս տարածքում»:

2008-ի պատերազմի մասին

«Չի կարելի փոքր ազգերին զոհել սեփական աշխարհաքաղաքական ուռած ամբիցիաների պատճառով: Սա իմ հստակ դիրքորոշումն է: Իհարկե, կարծում եմ, որ Հարավային Օսիան Ռուսաստանին բացարձակապես չէր հետաքրքում: Այն, ինչ կատարվում է Վրաստանում, կառավարությունը տապալելու և Վրաստանի անկախությունը ոչնչացնելու փորձ է:

Վրաստանի և Ռուսաստանի միջև պատերազմից հնարավոր կլիներ խուսափել միայն պայմանով, որ Վրաստանը չկանայար որպես անկախ պետություն, և որ կատարեր Ռուսաստանի բոլոր պահանջները 2003-ից սկսած»:

Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության մասին

«Աշխարհում ոչ մեկը, բացի խելագար Ուգո Չավեսից, չի ճանաչի Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը»:

Ռուսաստանի մասին

«Ի տարբերություն շատ երկրների` Ռուսաստանի Դաշնությունը հետաքրքրված չէ իր սահմանակից պետություններում կայունության հաստատմամբ: Կրեմլը ձգտում է մշտական խարխուլ վիճակ ստեղծել հարևան պետություններում: Նա թույլ չի տալիս Վրաստանում, Ուկրաինայում, Մոլդովայում ուժեղ կառավարությունների ձևավորումը նույնիսկ այն դեպքում, եթե նրանք հաշվի են առնում Ռուսաստանի շահերը: Իսկ այդ նախագիծը տապալման է դատապարտված: Աշխարհում ոչ մի կայսրություն կենսական գոյատևման շանս չունի, և ռուսականը բացառություն չէ»:

Վրաստանի մասին

«Մենք Եվրոպայում 3-րդ չկոռումպացված պետությունն ենք՝ Դանիայից և Սլովենիայից հետո: Սակայն ես կարծում եմ, որ Վրաստանում ամենաարմատական փոփոխությունը ազգային մենթալիտետի փոփոխությունն էր: Մենք միշտ 2 խնդիր ենք մեր առջև դրել. մեծ պատիվ էր համարվում գողանալ պետությունից և գողանալ ռուսից: Սա պատմական գործոն է: Սակայն բավական էր մարդկանց տալ այն գիտակցությունը, որ սա իրենց սեփական երկիրն է, որ իրենք են տիրում այս երկրում, իրենք են այս փողոցների, այս քաղաքների տերը, և այդ քրեական մտածելակերպը հօդս ցնդեց: Մարդիկ տեսան, որ կառավարությունը դադարում է կաշառք վերցնել»:

«Մեր սկզբունքը ամենատաղանդավորներին և շնորհալիներին առաջ քաշելն է: Սա ցանկացած ոլորտում հաջողակ կարիերա կառուցելու գրավականը պետք է լինի»:

Նյութը պատրաստեց Հասմիկ Մուրադյանը

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Երևանում առգրավվել է շուրջ 8 տոննա ապօրինի վաճառվող ապրանք (տեսանյութ) Աշխարհի աստղերը մեկ վայրում․ հայտնի են Ռոնալդուի հարսանիքի հյուրերըՃապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 28-իԿոտայքի մարզի 6 համայնքում կդադարեցվի գազամատակարարումը Ուկրաինական հարձակումից հետո Սարապուլում այրվում է Wildberries-ի պահեստըՆԳՆ քրեական ոստիկանները բնակարանային գողություններ կատարող հանցավոր խումբ են վնասազերծել (տեսանյութ) Բաքվից մի քանի կիլոմետր հեռու՝ առանց խմելու ջրի. Ադրբեջանի «զարգացման» մյուս դեմքը. իրանագետՍևան քաղաքում 12 ժամ ջուր չի լինի Ընդդիմությանն առաջարկում եմ հանդես գալ երկու քննիչ հանձնաժողովներ ստեղծելու նախաձեռնությամբ․ ԱշոտյանԱնօրինական միգրացիայի կազմակերպման համար մեղադրվողը հանձնվել է Մոլդովայի իրավասու մարմիններին Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն 14-ամյա Վահե Ապիկյանը անհետացել է գրություն թողնելով, որ հրաժարվում է աշխարհիկ կյանքիցԱդրբեջանում հայատյացությունը դրված է ինստիտուցիոնալ հիմքերի վրա․ այս հարցում ևս նահանջ չի եղել. պատգամավորՏարադրամի փոխարժեքը Հանրապետության փոխանակման կետերում հուլիսի 30-ի դրությամբԱրմատների մեջ ժամանակը դառնում է հավերժություն. «Փաստ»Քանդելը հեշտ է, իսկ, այ, կառուցելն ու վերականգնելը… «Փաստ»Էլ ո՞ր շահառուները կարող են օգտվել գյուղոլորտի պետական աջակցության ծրագրերից. նախագիծ. «Փաստ»3 կանայք, որոնք խորտակեցին Ալեն Սիմոնյանի քաղաքական կարիերան. «Ժողովուրդ»Բանտից հղված ահազանգ. Ավետիք Չալաբյանը հայտարարում է համատարած բռնաճնշումների և իշխանության անկման սկզբի մասին. «Փաստ»ՔՊ-ն հերթով փակում է դռները Արթուր Հովհաննիսյանի առաջ. հերթական մերժումը` երեկ . «Ժողովուրդ»Բռնազավթում՝ պետականացման քողի տակ. ՀԷՑ-ի շուրջ ծավալվող ապօրինությունը վտանգում է Հայաստանի ապագան. «Փաստ»Արդյոք ովքեր են. ի՞նչ են ցույց տալիս խոշորների վճարած հարկերը. «Փաստ»Լրագրողների նկատմամբ ԱԺ սահմանափակումները նոր չեն․ բայց վերանայման կարիք կա. «Ժողովուրդ»Ոսկու շուկայի Վաղարշը դատի է տվել ԿԳՄՍ նախարարությանը. պահանջելով 200 հազար դոլարի փոխհատուցում. «Ժողովուրդ»Ներքին տագնապի հաղթահարման միջոցները․ ինչպես պահպանել հոգեկան հավասարակշռությունըԱվոկադո՝ առողջ սննդակարգի արժեքավոր բաղադրիչ, որը հարուստ է օգտակար նյութերովՈրքան է եղել Մովսիսյանի առաջին աշխատավարձը․ ֆուտբոլիստի անկեղծ խոստովանությունըԱՄՆ-ում քննարկվում են ներգաղթի քաղաքականության իրավական փոփոխություններՀամաշխարհային տնտեսությունը շարունակում է հարմարվել նոր մարտահրավերներինԵվրոպական երկրները խստացնում են պայքարը կիբերհանցագործությունների դեմԳիտնականները շարունակում են ուսումնասիրել կլիմայի փոփոխության ազդեցությունըՖԻՖԱ-ն կարգապահական վարույթ է նախաձեռնել Արգենտինայի հավաքականի նկատմամբ Որպես անհետ կորած որոնվում է 2012թ. ծնված Վահե Ապիկյանը․ ՆԳՆԳՇ պետն ու Կարմիր խաչի ղեկավարը քննարկել են համագործակցության ուղղություններին առնչվող հարցերԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի հարվածների հետևանքով զոհվել են ԻՀՊԿ-ի չորս զինծառայողներՄասիսում հարսանեկան արարողության ժամանակ զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել․ կան ձերբակալվածներՖլորիդայում մեկ օրում երկու մահապատիժ է իրականացվել՝ առաջին անգամ 1964 թվականից ի վեր Անգլիայի մի հատվածում շոգի չորրորդ ալիքի պատճառով երաշտ է հայտարարվելՖրանսիայում անտառային հրդեհները վնասում են տնտեսությանըՄԱԿ-ը կոչ է անում ընդլայնել միջազգային համագործակցությունը պարենային անվտանգության ոլորտումԵվրամիությունը քննարկում է արտաքին քաղաքականության նոր առաջնահերթություններըՇուտով UFC-ն կհայտարարի իմ հաջորդ մենամարտը. Ծառուկյանն ակնարկում է մեծ անակնկալի մասին5 ոսկի, 1 արծաթ, 3 բրոնզ․ ՀՀ-ի հրաձգության հավաքականը պատմության մեջ առաջին անգամ չեմպիոններ է տվելՄերձավոր Արևելքում լարվածության աճը շարունակում է մտահոգել միջազգային հանրությանըՀանրային քննարկման են ներկայացվել նախադպրոցական կրթական ծրագրերի նախագծերը՝ ըստ տարիքային խմբերիԱրա Նախշքարյանի նկատմամբ Հակակոռուպցիոն դատարանը կիրառել է տնային կալանք խափանման միջոցըԱրյունս ու կյանքս տվել եմ, բայց այլևս չեմ ցանկանում. Նեյմարը հրաժեշտ է տալիս ազգային թիմինԽիստ կասկածում եմ, որ ԵՄ-ն հայկական կաթնամթերքի համար կբացի իր դռները․ Գիգոյան (տեսանյութ)ՌԴ ԱԴԾ-ն հայտնել է, որ Պավել Դուրովին միջազգային հետախուզում հայտարարելու հարցը դեռ քննարկման փուլում էԴավիթ Համբարձումյանը նշանակվել է Մասիս համայնքի ղեկավարի խորհրդական
Ամենադիտված