Նոյեմբերի 1-ից կենսաչափական ծառայություններ կմատուցվեն ժամանակակից պայմաններում․ կգործի 14 նոր գրասենյակ Ռուսաստանը հարվածել է թուրքական նավին, որի վրա Ադրբեջանի քաղաքացիներ են եղել. Զելենսկի Խուդաթյանը Լայպցիգի քաղաքապետի հետ քննարկել է ենթակառուցվածքներին վերաբերող հարցեր Վրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերը Գերմանիան կարող է ուղիղ բախման մեջ մտնել Ռուսաստանի հետ Գյուղերում մարդկանց ասում են՝տանը շուն պահեք, մահակ ունեցեք, որ ադրբեջանցին մտնի ձեր տուն,պաշտպանվեք Ոստիկանության անունից տարածվում են կեղծ հաղորդագրություններ Ջիլում հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին Մեկնարկել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Սերբիա Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսին Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է շուրջ երեք տասնյակ ուսուցիչների Թբիլիսիում հայկական Կամոյանց Սուրբ Գևորգ եկեղեցու հետ կապված քարե բեկորներ են հայտնաբերվել 

«Ռոբերտ Քոչարյանն արյունով եկավ, արյունով գնաց». Անահիտ Բախշյան (տեսանյութ)

Հասարակություն

Lurer.com–ի զրուցակիցն է «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Անահիտ Բախշյանը։

–Տիկի՛ն Բախշյան, Հոկտեմբերի 27-ն ամբողջությամբ բացահայտվե՞լ է։

-Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունն անգամ մասնակի չի բացահայտվել։ Այսինքն՝ Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության անմիջական կատարողները դահլիճում ձերբակալվել են, և վերջ։ Այն հարցերը, որ կան հասարակության, յուրաքանչյուր քաղաքացու մեջ` ինչպես այդ ահաբեկիչները մտան Աժ, ինչպես զենքերը տարան, ով իրենց ներսից օգնեց, ով դրսից կազմակերպեց, ով այդ ամբողջ գաղափարը հղացավ, ինչու հղացավ, ում էր դա ձեռնտու՝ մե՞ր իշխանություններին, դրսի՞ քաղաքական ուժերին, պետություններին և այլն, ոչ մի հարցի պատասխանը չտրվեց։ Չնայած դատարանի դահլիճում ովքեր հետևում էին դատավարության ընթացքին, պարզ տեսան, որ ինչ–որ շղարշով գործը ծածկվեց։ Դատախազի փոխվելուց հետո գործն ամբողջովին կոծկվեց։

–Ինչո՞ւ չի բացահայտվում Հոկտեմբերի 27–ը, և իշխանություններն ինչ-որ քայլեր ձեռնարկո՞ւմ են գործը բացահայտելու ուղղությամբ։

-Չի բացահայտվում, որովհետև ձեռնտու չէ այսօրվա իշխանություններին։

–Կա տեսակետ, որ զենքը մինչ այդ եղել է ԱԺ–ում։ Դուք ի՞նչ կասեք այս մասին։

-Այո՛, դատավարության ընթացում Կարեն Դեմիրճյանի իրավահաջորդի փաստաբանն ու Վազգեն Սարգսյանի փաստաբանը բազմաթիվ միջնորդություններ արեցին։ Փաստաբան Սարգսյանը շատ կոնկրետ ասում էր, թե ինչպես են զենքերը բերել։ Նրա ուսումնասիրությունները բերել էին այն եզրակացության, որ զենքը բերվել է դահլիճի մոտի զուգարան (այնտեղ տեղ կա), ահաբեկիչը ներս է եկել, ինչ մեքենայով է եկել, ինչպես է եկել... այդ բոլորը բարձրաձայնվել է դատարանի դահլիճում: Բայց քանի որ այդ միջնորդություններից շատերը մերժվեցին, և փորձաքննությունը պարզեց, որ այդ զուգարանի համապատասխան տեղում այդպիսի բան չէր կարող լինել, փակվեց։ Բայց միանշանակ է, որ այդ զենքերը նախապես բերված են եղել դահլիճ։

–Հոկտեմբերի 27–ն աշխարհաքաղաքական դրդապատճառներ ունի՞։

-Ես քաղաքական վերլուծությունների մասնագետ չեմ և ընդամենը հետևելով այսքան տարիների վերլուծություններին՝ կարող եմ ասել` այո՛, անպայման ինչ–որ աշխարհաքաղաքական շահեր կային։ Եվ այդ շահերի արդյունքում գտան այդ ծաղրածուին` այդ տականքին, որը շատ լավ մտածված կերպար էր և իրեն հռչակել էր բարեգործ, որը գալիս է իբրև թե ազգի արյունը քամողներին վերացնելու։

Այդ բոլոր պարամետրերը կան՝ և՛ դրսի շահեր, և՛ ներսի իշխանությանը ձեռնտու է` ձեռնտու այն ժամանակվա գործող նախագահին, ով ընդամենը դրածո էր։ Որպես նախագահ՝ ինքն իր դիրքերում չէր։ Իրեն խանգարում էին Վազգեն Սարգսյանը, Կարեն Դեմիրճյանը, այսինքն` մարդիկ, ովքեր ավելի լավ էին տիրապետում իրականությանը, քան ինքը։ Ձեռնտու էր։

Դատավարության ժամանակ ակնհայտ դարձավ, որ այդ ահաբեկիչները լուռ չեն գործել։ Իրենք խոսել են դրա մասին, հայտարարել են, գնացել–եկել են տարբեր մարդկանց մոտ։ Այսինքն` իրենք այդ ծրագիրը լուռ ու փակ չէին արել։ Եվ դա նշանակում է, որ Ազգային անվտանգությունն իր տեղում չի եղել։ Անվտանգությունը չի հետևել, թե Վազգենին այդ սարսաղը ինչ է ասել։ Այսինքն՝ ինքը չի հետևել, ու ոչ մեկը նրա ձեռքը չի բռնել։ Դա նշանակում է, որ լուռ հետևել են` «տեսնես սրա վերջը ի՞նչ կլինի»։

Երբ ես այդ հարցը տվեցի ավելի պաշտոնավոր մարդկանց, տեսեք` ինչ էին ասում: Ասում են` «Վազգենին շատերն էին ուզում խփել, ո՞ր մեկին բռնեինք»։

Հիմա էլ են ուզում խփել։ Չարացած, սոված, իրավունքներից զրկված քաղաքացիներից շատերը այդպիսի հայտարարություններ են անում։
Նայեք, տեսեք Facebook-ում ինչեր են գրում։ Պարզ է, որ այդ ամեն ինչը շատ լավ վերահսկվում է հիմա։ Ես չեմ ուզում` այդ ամենը կրկնվի։

Իմ թշնամու հետ էլ, ոչ մեկի հետ էլ չեմ ուզում կրկնվի այս դեպքը, հատկապես՝ պետության հետ։

–Ձեր կարծիքով՝ Հոկտեմբերի 27–ի ոճրագործության պես երևույթներ ծնող նախադրյալներ մեր երկրում կա՞ն, թե՞ ոչ։

-Եթե պարզամտորեն նայենք, որ դա դժոհության հետևանք է, ապա դրանք այսօր էլ կան։ Բայց ակնհայտ այնտեղ դժգոհության հետևանք չէ։ Դա ավելի լուրջ՝ աշխարհաքաղաքական, ներսի իշխանությունների կողմից թույլատրելի գործողություն է։

–Մարտի 1-ն ու Հոկտեմբերի 27–ը ընդհանրություններ ունե՞ն։

Ես մեկ անգամ չէ, որ հրապարակավ հայտարարել եմ` այդ նախագահը՝ Ռոբերտ Քոչարյանը, արյունով եկավ, արյունով գնաց։ Նրա վերադարձն անթույլատրելի է։

-Տիկի՛ն Բախշյան, վերջին շրջանում հաճախ են լուրեր շրջանառվում Ռոբերտ Քոչարյանի` քաղաքականություն հնարավոր վերադարձի մասին: Այս համատեքստում այդ լուրերի մասին ի՞նչ կասեք:

-Ես վստահ եմ, որ եթե անգամ ես չտեսնեմ, միևնույնն է այս ոճրագործությունը, որ ոչ թե ութ անհատի դեմ էր ուղղված, այլ պետության դեմ, պետությունը գլխատելու նպատակ ուներ, անպայման մի օր կբացահայտվի` ինչպես այսօր հետմահու շատ բռնապետերի պատմություններ են բացահայտվում:

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը պատասխանատու է Հոկտեմբերի 27-ին կատարվածի համար, սա այնքան ակնհայտ է, այնքան բաց է, այնքան մերկ է այդ ճշմարտությունը, որ դրան ինչ էլ հագցնեն մարդիկ, որոնք ուզում են դա կոծկել, չեն հաջողելու: Ռոբերտ Քոչարյանը հետդարձի մասին խոսելու բարոյական իրավունք չունի: 

Գայանե Համբարձումյան


Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Նոյեմբերի 1-ից կենսաչափական ծառայություններ կմատուցվեն ժամանակակից պայմաններում․ կգործի 14 նոր գրասենյակՌուսաստանը հարվածել է թուրքական նավին, որի վրա Ադրբեջանի քաղաքացիներ են եղել. Զելենսկի Խուդաթյանը Լայպցիգի քաղաքապետի հետ քննարկել է ենթակառուցվածքներին վերաբերող հարցերՎրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըԳերմանիան կարող է ուղիղ բախման մեջ մտնել Ռուսաստանի հետ Գյուղերում մարդկանց ասում են՝տանը շուն պահեք, մահակ ունեցեք, որ ադրբեջանցին մտնի ձեր տուն,պաշտպանվեքՈստիկանության անունից տարածվում են կեղծ հաղորդագրություններՋիլում հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին Մեկնարկել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը ՍերբիաԼիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսին Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է շուրջ երեք տասնյակ ուսուցիչներիԹբիլիսիում հայկական Կամոյանց Սուրբ Գևորգ եկեղեցու հետ կապված քարե բեկորներ են հայտնաբերվել2027 թ․ պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումները կսկսվեն նոյեմբերի 2-ից«Խաղաղության խաչմերուկը»՝ Միրզոյան-Արաղչի հանդիպման օրակարգում. Թեհրանը զգուշացրել է Վաշինգտոնին Ռուսական հարվածի հետևանքով մեկ սահմանապահ վիրավորվել է. Մոլդովայի սահմանապահ ծառայությունԹուրքիայի էլեկտրաէներգիայի հաղորդման կազմակերպության խորհրդի նախագահը Երեւանում է. հանդիպել է Խուդաթյանի եւ ԲԷՑ–ի տնօրինության հետ Ղազախստանը ստուգում է Պաշտպանության նախարարության 50 օբյեկտ՝ զորավարժությունների ժամանակ 14 զինծառայողի մահվանից հետո«Ռոսատոմ»-ը պատրաստ է զբաղվել Երևանի «Նաիրիտ» նախկին քիմիական գործարանի տարածքի վնասազերծմամբՄիրզոյանն ու Ղալիբաֆը քննարկել են ԹՐԻՓՓ–ը Հնդկաստանը հայտարարել է Սև ծովում նավագնացության վերաբերյալ Ռուսաստանի և Ուկրաինայի հետ բանակցություններ սկսելու մասինՇնորհավոր Ուսուցչի օրը. տոնական ջերմ պահեր Պլեխանովի համալսարանի Երևանի մասնաճյուղիցՌուսաստանը ավիառումբերով հարվածել է Խարկովին. կան զոհեր և փլատակներում մնացած քաղաքացիներ Գերմանիան անվանել է Մերցի՝ Կիև կատարելիք այցի գլխավոր նպատակըՄԻՊ ներկայացուցիչները տեսակցել են Շաքիում հրազենային վիրավորում ստացած Անի ԱվետիսյանինՌուբիոն հիշեցրել է Ռիադի հետ համաձայնագիրը՝ հութիների դեմ օգնության հարցի վերաբերյալ2026-ի հունվար-օգոստոսին արդյունաբերությունն աճել է 7,4%-ով. ՊապոյանԱՄՆ-ը Էստոնիային 13 անօդաչու թռչող սարք է նվիրաբերել սահմանային հսկողության համարՔրեական ոստիկանները բացահայտել են սպшնության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է ՀՀ նախագահը կարևորել է Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման գործումՍի Ծինփինը հայտարարել է Տաջիկստանի հետ հարաբերությունները զարգացնելու մեծ ծրագրի մասին«Սևան» քրեակատարողական հիմնարկի տարածք թմրամիջոց և բջջային հեռախոսներ են նետելԱզատումներ և նշանակումներ՝ Փաշինյանի որոշմամբ. Ֆոն դեր Լայենը դեմ է Գազային 15 մլրդ եվրո տալԱրաղչին դրական է գնահատել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև շարունակվող շփումներըԵմենը մտադիր է վերականգնել վերահսկողությունը բոլոր նահանգների նկատմամբՄասիս-Ռանչպար ճանապարհին ապօրինի ավազահանում է կանխվել․ ընկերությունը վերականգնել է պատճառված վնասըՉինաստանը մինչև 2025 թվականը կփակի ավելի քան 670 բանկՀնդկաստանում ընձառյուծը մտել է տուն և վիրավորել վեց մարդու«Լարս» տանող ճանապարհին Վրաստանը ևս մեկ՝ 400 մետրանոց կամուրջ է կառուցումՀայաստանում կստեղծվի անհետ կորած անձանց էլեկտրոնային ռեգիստրԱֆղանստանը հայտարարել է, որ չի օգտագործելու իր տարածքը այլ պետությունների դեմՌայլի Բարնսը՝ Հայաստանի մասին․ «Հիացած եմ երկրի հարուստ քրիստոնեական ժառանգությամբ և մշակույթով»Ալինա Կաբաևան ներկայացել է Լավրովի կրած «ԽՍՀՄ» գրությամբ սվիտերովՈւկրաինան Լիտվայում զինամթերքի արտադրության մեջ 93 միլիոն եվրո կներդնիԱդրբեջանցի զինծառայողը, որը Շաքիում կրակել է հայ կնոջ վրա, դեպքի գիշերը Սիսիանից տեղափոխվել է ԵրևանBloomberg. ՆԱՏՕ-ն պատրաստել է «պաշտպանության» ծրագիր՝ օգտագործելով անօդաչու թռչող սարքեր և արհեստական ​​բանականությունՇաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը 3 բարդ վիրահատություն է սպասվում․ քույրը մանրամասներ է հայտնելԳիտնականը զգուշացրել է Կամչատկայի Շիվելուչ հրաբխի հնարավոր հզոր ժայթքման մասին Մթնոլորտը սրվեց. «Լսում ենք իրար, պարո՛ն Վարդևանյան, պարո՛ն Ղազինյան, մի՛ ընդհատեք»Կրեմլում հայտարարել են Ուկրաինայի կողմից հակամարտության սրման մասինԹբիլիսիի քաղաքապետ. Արևմուտքը Վրաստանը կդիտարկեր որպես բուֆերային գոտի, եթե չլինեին վրացական իշխանությունների գործողությունները
Ամենադիտված