Խաղի ժամանակ կոտրվել է քիթը Կաթողիկոսը բուրգի գագաթն է․ նրա խաթարումը վտանգավոր է ամբողջ եկեղեցու համար․ Խաչատրյան (տեսանյութ) Կենդանակերպի այս նշանները մինչև սեպտեմբերի կեսերը փող պակաս չեն ունենա. ի՞նչ պետք է անեն հետո Ռուբեն Վարդանյանի կինը պատրաստ է Ալեն Սիմոնյանի հետ մեկնել Բաքու Ոսկե գնդակ-2026․ հայտնի են լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի 10 հավակնորդները Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց ևս 3 ամսով Բյուրեղավանից աղիքային վարակով տեղափոխված պացիենտների առողջական վիճակում դրական դինամիկա կա. նախարար Արեգնազ Մանուկյանից իրավապահները փորձում էին կեղծ ցուցմունքներ ստանալ․ Գեղամ Մանուկյան 68-ամյա տղամարդը փորձել է փոխանակել կեղծ 100 դոլարանոցներ. նա ձերբակալվել է Պուտինը և Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել. զրույցը տևել է մեկ ժամ Հայաստանը բողոքել է ՌԴ-ի սահմանափակումների դեմ. ԱՄՆ-ն Դոնբասի հարցում ճնշո՞ւմ է Կիևին (տեսանյութ) Զելենսկու անսպասելի հայտարարությունը․ Կիևը պատրաստ է ՌԴ-ի հետ փոխզիջման գնալ 

«Վերջում կարող է դուրս գալ, որ դուք ձեզ եք մեղադրանք առաջադրել». Նաիրի Հունանյանը` Ռոբերտ Քոչարյանին

Վերլուծական

1999 թվականի հոկտեմբերին ԱԺ-ն սկսեց իր հերթական քառօրյան: Քառօրյայի 3-րդ օրը, ըստ կանոնակարգի, կառավարության հետ հարց ու պատասխանի օրն էր: Հարցերից մեկի քննարկման ժամանակ ամբիոնի մոտ էր այն ժամանակվա ՀՀ ֆինանսների նախարարը:

«Տրանսֆերներ են, այդպես են ասում…»,- ասել է նախարարը, և... հնչել են կրակոցներ: Հենց այդ օրը՝ հոկտեմբերի 27-ին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ՀՀ պատմության ընթացքում գրանցված ամենադաժան ոճիրը. այդ օրը գլխատվեց ՀՀ քաղաքական էլիտան:

6 ոճրագործի հաջողվեց ներթափանցել Ազգային ժողովի շենք. խմբավորումը ղեկավարում էր Նաիրի Հունանյանը: Հոկտեմբերի 27-ին ԱԺ նիստերի դահլիճում սպանվեցին ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանը, Ռուբեն Միրոյանը, պատգամավորներ Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը, Արմենակ Արմենակյանը, նախարար Լեոնարդ Պետրոսյանը:

Այդ տարիներին երկրի ղեկավարը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն էր, Ազգային անվտանգության նախարարը՝ գործող նախագահ Սերժ Սարգսյանը:

Նույն օրը՝ ոճրագործությունից հետո, Նաիրի Հունանյանը բարձրաձայնում էր իր պայմանները՝ ասելով. «Քոչարյան Ռոբերտը թող գա, նախագահը, էս ազգի ճակատագիրը որոշենք։ Գալիս ա ստեղ, ոչ մեկ իրա անձին վտանգ չի սպառնում, գա ստեղ, միասնաբար որոշենք երկրի ապագան։ Կամ թեկուզ թող սկզբից Ալիկը գա»։

Հանցախումբն իր արարքը պատճառաբանում էր նրանով, որ վարչապետը և Ազգային ժողովի նախագահը խոչընդոտում էին Հայաստանի Հանրապետության առաջընթացին:

Նաիրի Հունանյանի հետ բանակցությունները տարվեցին մինչև առավոտ: Նրա հետ դեմ առ դեմ հանդիպման եկավ այդ ժամանակ գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նրանց առանձնազրույցը տևել է մոտ 20 րոպե, որից հետո խումբը հանձնվեց:

Ռոբերտ Քոչարյանի համար հոկտեմբերի 27-ի գործը «ուչաստկովիի» մակարդակի գործ էր: «Մի բան է, որ պարզվի՝ սա այլ պետությունների հետախուզական հատուկ ծառայությունների գործն էր. իհարկե, պատասխանատվությունը պետք է կրի մեր անվտանգության նախարարությունը, որը պետք է կանխեր, իր գործիքներով պետք է իրազեկ լիներ նման հնարավոր քայլերի վերաբերյալ։

Եթե պարզվի, որ դա Հայաստանում ձևավորված ինչ-որ կազմակերպված ուժ էր, ապա և՛ ազգային անվանգությունը, և՛ ներքին գործերը պետք է պատասխանատվություն կրեն։ Եթե պարզվի, որ սա ընդամենը մի խումբ մարդիկ են՝ իրար հետ կապված ընտանեկան կապերով, մանկական ընկերությամբ, որոնց հրահրել է ինչ-որ մեկը, ուրեմն՝ սա մեկ ուրիշ իրավիճակ է։

Կարելի է ամեն ինչին կասկածով նայել։ Ես էլ ունեմ մի շարք հարցերի վերաբերյալ իմ կասկածները, բայց կան փաստեր. ահաբեկչությունը կոնկրետ կատարող անձինք ձերբակալված են, և կա մի շրջանակ, որոնք մասնակցել են, օգնել են, և չբացահայտել այս գործը ուղղակի հնարավոր չէ։ Ուղղակի ես չեմ տեսնում, թե ինչպես չպետք է բացահայտվի այդ գործը, քանի որ մարդիկ ձերբակալված են, քանի որ ապացույցները կան, ամեն ինչ բաց էր արված: Նույնիսկ գյուղի ուչաստկովին այս գործն ի վիճակի է վճռականության, ցանկության դեպքում բացել», - ասված էր Ռոբերտ Քոչարյանի խոսքում։

1999 թվականի հոկտեմբերի 27-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցած ահաբեկչական ակտի առթիվ նույն օրը հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածի 1-ին մասի, 99-րդ հոդվածի 4-րդ և 6-րդ կետերի հատկանիշներով: 1999 թվականի հոկտեմբերի 28-ին քրեական գործն ընդունվել է ՀՀ զինվորական դատախազության վարույթ, և նախաքննության անմիջական ղեկավարումը դրվել է ՀՀ զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանի վրա։

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա Նաիրի և Կարեն Հունանյաններին, էդուարդ Գրիգորյանին, Դերենիկ Բեջանյանին, Վռամ Գալստյանին, Աշոտ Կնյազյանին և Համլետ Ստեփանյանին մեղադրանքներ են առաջադրվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով:

Քրեական գործով մեղադրանքներ են առաջադրվել նաև Արմեն Հարությունյանին՝ նախապատրաստվող հանցագործության մասին հաստատապես իմանալու ու իրավապահ մարմիններին չհայտնելու համար, Սարգիս Եթիմյանին, Սաշիկ Ղլեչյանին և Միսակ Մկրտչյանին՝ ապօրինի հրազեն ու ռազմամթերք ձեռք բերելու և պահելու համար, ինչպես նաև՝ Արմեն Գասպարյանին ու Ավետիք Մինասյանին՝ իրենց պաշտոնեական պարտականությունների կատարման նկատմամբ հանցավոր անփույթ վերաբերմունք դրսևորելու համար:

2000թ. դեկտեմբերի 1-ին վերոհիշյալ 13 անձանց մասով քրեական գործն ուղարկվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան:

Դատարանի՝ 2003թ. դեկտեմբերի 2-ի դատավճռով` Նաիրի Հունանյանն ու ահաբեկչության նրա անմիջական հանցակիցները դատապարտվել են ցմահ ազատազրկման: 

2000թ. հուլիսի 11-ին կայացված որոշմամբ՝ անջատվել է առանձին վարույթ՝ հանցագործության հնարավոր կազմակերպիչներին, մասնակիցներին, օժանդակողներին հայտնաբերելու համար։

Անջատված մասով քրեական գործի նախաքննությունը 2 տարի 9 ամիս իրականացվել է զինվորական դատախազությունում՝ զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանի անմիջական ղեկավարությամբ, իսկ 2003թ. մարտի 14-ից՝ ՀՀ գլխավոր դատախազ Արամ Թամազյանի հանձնարարությամբ, ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչությունում։

Նախաքննության ընթացքում քննչական խմբի անդամներ են գործուղվել Վրաստանի Հանրապետության Բաթումի և Ուկրաինայի Հանրապետության Եվպատորիա քաղաքներ, որտեղ նույնպես կատարվել են բազմաթիվ քննչական գործողություններ։

Անջատված մասի նախաքննության ժամկետը երկարացվել է 25 անգամ, սակայն նախաքննության ընթացքում, բացի դատապարտված անձանցից, հանցագործության այլ մասնակիցներ, կացմակերպիչներ, կատարողներ, դրդիչներ և օժանդակողներ չեն հայտնաբերվել։ Ուստի՝ 2004թ. նոյեմբերի 11-ին կայացված պատճառաբանված որոշմամբ՝ անջատված մասով քրեական գործի վարույթը կարճվել է։

Դատավարությունն ավարտվեց 2003 թվականին. այն տևեց մոտ 4 տարի, սակայն այդպես էլ շատերի կողմից հնչեցված հարցերը պատասխաններ չստացան: Մինչ այժմ էլ, շատերի համոզմամբ, հոկտեմբերի 27-ի իրական մեղավորը կամ մեղավորներն ազատության մեջ են:

Դատավարության ընթացքում Նաիրի Հունանյանը հայտարարում էր, որ տարբեր պաշտոնատար անձանց, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանին, հասցեագրված իր գրությունները տեղ չեն հասնում: Սակայն դատերից մեկի ժամանակ հրապարակվում է Ռոբերտ Քոչարյանին ուղղված նամակը, որում Հունանյանը գրել էր. «Սկսվել է ամենավտանգավոր փուլը, և ձեզ առաջարկում եմ մեղադրանք առաջադրելիս նկատի ունենալ, որ մեղադրանքի ծավալը չբխի այս կամ այն նյութերից և նախկինի նման ակնհայտ կեղծ չլինի: Ապա վերջում կարող է դուրս գալ, որ դուք ձեզ եք մեղադրանք առաջադրել:

Ձեր իշխանությունը հիմնվել է երկու բաղկացուցիչ մասերի վրա: Մի կողմից՝ դուք ժողովրդի առջև եղել եք իմ և մյուսների երաշխավորը, մյուս կողմից՝ ունեցել եք իմ պաշտպանությունն ու աջակցությունը։ Իմ առջև քայլը ձերն է, իմ քայլը կախված կլինի ձեզանից և, անշուշտ, համարժեք: Հիշե՛ք ժողովրդական խոսքը՝ ինչ որ ցանես, այն էլ կհնձես»:

Հունանյանը բազմաթիվ միջնորդություններ է ներկայացրել նաև Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին և Ալեքսան Հարությունյանին որպես վկա հարցաքննելու, կրկնակի փորձաքննություններ անցկացնելու մասին (մասնավորապես՝ Կարեն Դեմիրճյանի և Արմենակ Արմենակյանի սպանությունների առնչությամբ) միջնորդություններ:

Ողբերգական դեպքերից հետո խիստ կասկածելի հանգամանքներում մահանում են գործով մի շարք վկաներ։

2000թ. մեկուսարանում անհայտ պայմաններում մահանում է հանցախմբին զենք վաճառած Նորայր Եղիազարյանը: 2004-ին սավանով կախվելու միջոցով ինքնասպան է լինում Վռամ Գալստյանը, ով հանցախմբի պարագլուխ Նաիրի Հունանյանի քեռին էր, և ով դեռ դատավարությունների ընթացքում պարբերաբար հայտարարել էր, որ իրեն հոգեմետ դեղեր են ներարկում և «ամեն ինչ անում են, որ ինքնասպան լինի, որպեսզի ճշմարտությունը չբացահայտվի»:

Մայիսի 15-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում սրտի կաթվածից հանկարծամահ է լինում 1999թ. Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության գործով 14 տարվա ազատազրկման դատապարտված Համլետ Ստեփանյանը: Նրա պատժի ժամկետը լրանալու էր 2014-ին:

2002-ին իր տան շքամուտքում սպանվեց Հանրային հեռուստառադիոյի խորհրդի նախագահ, այս գործով առանցքային վկա 36-ամյա Տիգրան Նաղդալյանը: Չնայած նրա սպանության համար մեղադրվեց և դատապարտվեց սպանված վարչապետ Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արմեն Սարգսյանը, սակայն մինչ օրս շատերը պնդում են, որ Նաղդալյանը սպանվեց որպես հոկտեմբերի 27-ի վկա:

2004-ին ավտովթարից մահացավ մեկ այլ առանցքային վկա՝ ԱԺ պատգամավոր 47-ամյա Մուշեղ Մովսիսյանը, նույն տարում ՀՀ Ազգային ժողովի շենքում ինքնասպան եղավ խորհրդարանի արձանագրային բաժնի աշխատակցուհի 45-ամյա Հասմիկ Աբրահամյանը, ով նույնպես այս գործով վկաների ցուցակում էր:

Իսկ հոկտեմբերի 27-ից 2 ամիս անց Աժ-ում գտնված և վիրավորներին առաջին բուժօգնություն ցուցաբերած բուժքույր Ռոզա Հովհաննիսյանը և բժշկուհի Նելլի Տոնոյանը մեկնում են Միացյալ Նահանգներ, այն դեպքում, երբ նրանք ամենակարևոր վկաներից են համարվում:

Ոճրից արդեն 14 տարի է անցել։ Սակայն նույնիսկ այսքան տարի անց հոկտեմբերի 27-ի դեպքերը բացահայտված չեն: Ակնհայտ է, որ այժմ բանտում իրենց պատիժը կրում են այն անձինք, ովքեր միայն պատվեր կատարողներ են, իսկ պատվիրատուների կազմն այդպես էլ մնում է անպատիժ, որոնց անունները կմնան չբացահայտված: Դա է փաստում այն, որ դեպքերից 14 տարի հետո նույնիսկ բանտում գտնվողների կողմից որևէ անուն չի բարձրաձայնվում:

Ազատուհի Արասխանյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Խաղի ժամանակ կոտրվել է քիթը Կաթողիկոսը բուրգի գագաթն է․ նրա խաթարումը վտանգավոր է ամբողջ եկեղեցու համար․ Խաչատրյան (տեսանյութ) Կենդանակերպի այս նշանները մինչև սեպտեմբերի կեսերը փող պակաս չեն ունենա. ի՞նչ պետք է անեն հետո Ռուբեն Վարդանյանի կինը պատրաստ է Ալեն Սիմոնյանի հետ մեկնել Բաքու Ոսկե գնդակ-2026․ հայտնի են լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի 10 հավակնորդներըՏնական գինու վրա առաջացած թաղանթը կարող է վտանգավոր լինել․ բժիշկը զգուշացրել էՌուսաստանը պատրաստ է կատարել Հնդկաստանին սպառազինություն մատակարարելու պարտավորություններըԱնդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց ևս 3 ամսով Բյուրեղավանից աղիքային վարակով տեղափոխված պացիենտների առողջական վիճակում դրական դինամիկա կա. նախարար Արեգնազ Մանուկյանից իրավապահները փորձում էին կեղծ ցուցմունքներ ստանալ․ Գեղամ Մանուկյան 68-ամյա տղամարդը փորձել է փոխանակել կեղծ 100 դոլարանոցներ. նա ձերբակալվել է Պեսկովը ներկայացրել է Պուտինի աշխատանքային օրակարգըՊուտինը և Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել. զրույցը տևել է մեկ ժամ Կրեմլում Գերմանիայի՝ Ռուսաստանի նկատմամբ դիրքորոշումն «անբացատրելի և ոչ ռացիոնալ» են անվանելՈ՞ր ապրանքները խորհուրդ չի տրվում գնել առցանց հարթակներից․ փորձագետը զգուշացրել էՀայաստանը բողոքել է ՌԴ-ի սահմանափակումների դեմ. ԱՄՆ-ն Դոնբասի հարցում ճնշո՞ւմ է Կիևին (տեսանյութ) Զելենսկու անսպասելի հայտարարությունը․ Կիևը պատրաստ է ՌԴ-ի հետ փոխզիջման գնալ Թաշա Հարիսը նշանակվել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի նոր փոխդեսպան ԱՄՆ-ը ցանկանում է հասանելիություն ստանալ Վենեսուելայի ոսկու և այլ օգտակար հանածոների պաշարներին․ ReutersԿինս մանկապարտեզի տնօրենի մրցույթի միակ մասնակիցն էր․ Մալաթիա-Սեբաստիայի վարչական շրջանի ղեկավար Քոչարյանի հետ կապվող բրենդային խանութում 9,46 մլրդ դրամի թաքցված շրջանառություն է բացահայտվել․ ՊԵԿԻնչո՞ւ արհեստական բանականությունը չի կարող ամբողջությամբ «սովորել» մաթեմատիկան․ գիտնականը բացատրել էՏիգրան Մեծի պողոտայում սեպտեմբերի 8-ից երթևեկության սահմանափակումներ կլինենՌուս նավապետը Ֆինլանդիայի դատարանում հերքել է ստորջրյա մալուխները վնասելու մեղադրանքներըՌուս գիտնականները լազերի միջոցով ուղեղի արյան մատակարարումը կարգավորելու մեթոդ են մշակելԶելենսկին անսպասելի հայտարարություն է արել․ Ուկրաինան պատրաստ է փոխզիջումների գնալ Մոսկվայի հետԵվրոն էժանացել է․ տարադրամի փոխարժեքն այսօրԱյդ փակ նիստերին ներկա եմ եղել, չեմ հիշում, որ պետական գաղտնիքներ են հրապարակվել. Ագնեսա ԽամոյանՊուտինը հաստատեց․ արտերկրում թաքնվողների համար խիստ սահմանափակումներ կգործեն Ռուսաստանի 32 մարզում արտահանման պետական ծառայությունները դարձել են ամբողջությամբ առցանցՌուսաստանը կձգտի հասնել խորհրդային ժողովրդի ցեղասպանության միջազգային ճանաչմանը․ ԼավրովԻրավապահները փորձել էին Արեգնազի միջոցով կեղծ ցուցմունքներ ստանալ. Գեղամ ՄանուկյանԹևանյանի գործը միջպետական սկանդալի առիթ կարող է տալ, այն աշխարհաքաղաքական ինդիկատոր է. ՄալխասյանԻրավական ծաղր է, եթե դատավորը ադեկվատ է, պետք է Թևանյանն ու Մանուկյանն ազատ արձակվեն. Սուքիասյան (տեսանյութ) Ոչ բոլոր ըմպելիքներով կարելի է դեղ խմել․ կենսաքիմիկոսը նշել է՝ որն է ճիշտ տարբերակըԳերմանիայի ռազմական ծախսերը 1945 թվականից հետո կհասնեն ռեկորդային մակարդակի․ Վագենկնեխտ44-օրյա պատերազմի զոհերի թիվը՝ 3833. ՔԿ․ Լոնդոնը պատրաստվում է պատժել ԻսրայելինԱրդյո՞ք օրական 10 հազար քայլն անհրաժեշտ է բոլորին․ բժիշկը պարզաբանել էԷյֆելյան աշտարակը վերսկսել է աշխատանքը աշխատակիցների գործադուլից հետոՀամաշխարհային նավագնացության ազատությունը վտանգի տակ է․ Financial TimesԿրեմլում հայտարարել են, որ բանակցությունների ձգձգման դեպքում Կիևի համար խաղաղության պայմանները կվատթարանանՌուսաստանի հետ երկխոսության մասին Հունգարիայի հայտարարությունները «ոչինչ չարժեն»․ ՌԴ դեսպանՊաշտպանական խմբի ստեղծման ձախողումը հարված է դարձել Կայա Կալասի դիրքերին․ Politico«Չաղ Ռուստամի» և Աշոտ Կյուրեղյանի կալանքը երկարաձգվել է․ 24 NewsՔննարկվում է հայկական ապրանքների արտահանումը ԻնդոնեզիաՌուսաստանում կստեղծվի վառելիքի շուկայի իրավիճակը վերահսկող համակարգ«ԴԱՎՈ ՕԻԼ»-ը տուգանվել է թերլիցքավորման համարԱՄՆ-ը սկսում է հրաժարվել Ռուսաստանին «ռազմավարական պարտության» հասցնելու գաղափարից․ ՌԴ ՊետդումաFAZ. Ձերբակալվել է էլեկտրահաղորդման գծերի դիվերսիայի մեջ կասկածվող անձ«Պետք է արմատախիլ արվի պորտաբույծների համակարգը»․ Ավինյան
Ամենադիտված