«Թվում էր` տեսածն ստուգում էր քթով». Մաքսիմ Գորկի
Գիտություն և Մշակույթ
Նա Երևան էր եկել Սևանի լեռնանցքով, իջևանել էր Սևանա կղզում – դրա համար լեռնային քամին ու արևը այրել էին նրա դեմքը և ավելի առնականություն հաղորդել այդ կորովի մարդուն: Նրա նայվածքը միաժամանակ լուրջ էր և զննող. մի ակնարկ նետելով որևէ բանի` նա անմիջապես ասես ըմբռնում էր կամ գաղափար կազմում տեսածի մասին: Զգում էիր, որ նա ոչ թե նայում է, այլ թափանցում ու տեսնում է մինչև խորքը:
Միաժամանակ թվում էր, որ նա ոչ միայն տեսնում էր, այլև շատ բան զգում էր հոտառությամբ. նա զարմանալի արագությամբ դառնում էր այս-այն կողմ և դիտում` այրված քիթն ու բեղերը շարժելով. Թվում էր` քթով, որը կարծես նրա ամենանուրբ զգայարանն էր բեղերի հետ միասին, ճիշտն այնպես, ինչպես ինքը Գորկին է ասում Անատոլ Ֆրանսի մասին:
Ստ. Զորյան «Հուշերի գիրք»
Նյութը` Ք. Ա-ի


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)