Մրցաշրջանի առաջին կլասիկոն ավարտվեց «Բարսելոնայի» հաղթանակով (տեսանյութ)
Սպորտ
«Նոու Կամպ» մարզադաշտում ավարտվեց Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանի առաջին էլ կլասիկոն:
Կատալոնական «Բարսելոնան» սեփական հարկի տակ սկզբունքային մրցակցի նկատմամբ առավելության հասավ 2:1 հաշվով: «Կապտանռնագույնների» առաջին գոլը հեղինակվեց 19-րդ րոպեին: Մադրիդցիների հետ պայքարում Նեյմարը բացեց գոլերի հաշիվը: Դիեգո Լոպեսի պաշտպանած դարպասը կատալոնացիները երկրորդ անգամ գրավեցին 79-րդ րոպեին. այս անգամ էլ աչքի ընկավ Ալեքսիս Սանչեսը: «Արքայական ակումբին» հաշիվը կրճատել հաջողվեց հանդիպման վերջնամասում. գոլի հեղինակ դարձավ Խեսեն: Անչելոտիի թիմին չհաջողվեց միավոր վաստակել կատալոնացիների հետ արտագնա խաղում:
«Բարսելոնան» շարունակում է միանձնյա գլխավորել երկրի առաջնության մրցաշարային աղյուսակը՝ մադրիդցիների նկատմամբ ունենալով 6 միավորի առավելություն:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում