Վթար` հրդեհի բռնկումով. կա 1 զոհ
Արտակարգ Պատահար
Հոկտեմբերի 26-ին, ժամը 20.48-ին ահազանգ է ստացվել, որ Արագած-Արտենի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկումով:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում Արտենի-Արագածավան միջհամայնքային ավտոճանապարհի 5-րդ կմ-ում «Մերսեդես» մակնիշի 33UT823 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի արգելապատնեշին: Տուժածներից մեկը, մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, տեղի ուժերով տեղափոխվել է Արմավիր քաղաքի ԲԿ, որտեղ մահացել է, իսկ մյուսը' հոսպիտալացվել է Թալին քաղաքի ԲԿ:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն