«Մեր մարմինը նեխած է, մեր հոգին՝ ապականած». Կոմիտաս
Գիտություն և Մշակույթ
Հոտն անհովիւ` մոլոր ու շփոթ` աներեւոյթ եւ անզուսպ ալիքներ հախուռն կը յուզին ի խորս մեր հալածական եւ ողբալի կենաց ծովու: Անմիտ որսորդներ բոլորած` միամիտ ձկներ ցանցած: Մթնոլորտը թոյն կը տեղայ, բուժիչ ուժ չկայ: Աւերած, սարսափ ու սանձարձակ կեղեքում մէկ կողմէն, անտարբերութիւն, օտարամոլութիւն ու ցեխոտ սրտեր՝ միւս կողմէն: Փառասիրութիւն, փութկոտութիւն մէկ երեսէն, ապիկարութիւն, տգիտութիւն` միւս երեսէն: Իւրաքանչիւր ոք իր պաշտօնն զգեցած է իբր հանդերձ, յոր մերկութիւն մտաց ծածկի ի միամիտ աչաց: Մեր մարմինը նեխած է, մեր հոգին` ապականած, մեր կեանքը` դիակնացած... Ու՞ր է մեր խոհական Խորենացին. թող ելլէ՛ արիւնաքամ հողու տակէն եւ ողբայ մեր խակերու սիրտն ու հոգին, միտքն ու գործը: Մեր նախնիք իրենց պաշտօնին փարած էին անձնահեղձութեամբ, իսկ մենք կը յափշտակենք գործն՝ ընչաքաղցութեամբ:
Սիրտս փլած է:
Կոմիտաս վարդապետ
Լուսինե Զաքարյան (Lousine Zaqaryan) ֆեյսբուքյան էջից


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)