Վրաստանի վարչապետ Իվանիշվիլին քվեարկել է և բարձրաձայնել, թե ում օգտին
Վրաստան
Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին իր ձայնը տվել է իր կուսակցության թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլիի օգտին: Այս մասին նա հայտարարել է լրագրողներին` քվեարկելուց անմիջապես հետո:
Լրագրողների այն դիտարկմանը, թե բարձրաձայնելով իր քվեարկության արդյունքի մասին` Իվանիշվիլին խախտում է օրենքը, վարչապետը նշել է, որ «դա այդքան էլ սարսափելի չէ» և նկատողություն է արել լրագրողներին, որ իրենք են դրանում մեղավոր, քանի որ հարցնելով իրեն այն մասին, թե ում օգտին է ինքը քվեարկել` շփոթության մեջ են գցել իրեն:
Իվանիշվիլին հայտարարել է, որ իր ձայնը ինքը տվել է Վրաստանի ապագայի օգտին:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն