Օգնության են հասել փրկարարները
Արտակարգ Պատահար
Հոկտեմբերի 27-ին, ժամը 14.47-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի 5-րդ փողոցի թիվ 33 շենքի բնակարաններից մեկի բնակիչը բնակարանում ընկել է և չի կարողանում բացել դուռը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
***
Հոկտեմբերի 27-ին, ժամը 13.08-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեբաստիա փողոցի թիվ 12 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարրաները բացել են բնակարանի դուռը, ներսում է եղել վատառողջ Գ.-Զ. Մ. (ծնվ.1931թ.), ով հոսպիտալացվել է Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
***
Հոկտեմբերի 27-ին, ժամը 12.53-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շերամի փողոցի թիվ 105 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչից բնակարան մուտք գործելը դարձել է անհնարին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***
Հոկտեմբերի 27-ին, ժամը 11.41-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյանց պողոտայի թիվ 46/2 շենքի բնակարաններից մեկի բնակիչը ընկել է և չի կարողանում դուռը բացել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և նախասրահի հատակին հայտնաբերել Ա. Գ.-ին՝ գիտակից վիճակում (ծնվ.1937թ.), ում շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են առաջին բուժօգնություն:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն