«Իմ Վազգենի պատկերացրած Հայաստանը այսպիսին չէր...»
Հասարակություն
«Սա չէր իմ որդու ուզած Հայաստանը, իմ Վազգենի պատկերացրած, երազած Հայաստանը այսպիսին չէր, այս Հայաստանը չէր, նա բոլորովին այլ Հայաստան էր»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց ՀՀ Սպարապետ Վազգեն Սարգսյանի մայրը՝ տիկին Գրետա Սարգսյանը:
«...Եվ ընդհանրապես, մեր բոլոր տղաների, մեր զոհվածների, մեր ազատամարտիկների, երկրապահների... նրանց ուզածը բոլորովին այլ էր, ուրիշ էր, ուրիշ Հայաստան էր, իսկական ազատ, անկախ Հայաստանն էր: Այդ Հայաստանը մենք կարճ ժամանակով տեսել ենք, բայց շատ լավ հիշում ենք: Դա 1994 թ-ից հետո էր... ինչ-որ ժամանակ իսկապես մենք ազատ էինք, ազատ, անկախ Հայաստանում էինք ապրում, իսկական Հայաստան կառուցելու ճանապարհին էինք, իսկ հիմա դա չկա»:
Գրետա Սարգսյանի խոսքերով՝ ժողովրդին ուժեղ արթնացում է պետք, որ ոչ թե արտագաղթի, թողնի ու գնա երկրից, այլ մնա, պայքարի ու կառուցի Վազգենի ու հայ ժողովրդի երազած Հայաստանը:
«Ո՛չ, ասել եմ ու պնդում եմ՝ իմ տղայի, մեր տղաների, մեր բոլորի ուզած Հայաստանը սա չէ, որ լքում են, թողնում ու գնում են»,- ասել է նա:
Մանրամասները` այստեղ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն