Նրանից լսված վերջին խոսքն էր` «գեղեցիկ ապրեցեք»
Գիտություն և Մշակույթ
1967 թվականին, մահվանից մի քանի օր առաջ, ընկերներով եղանք այն հիվանդանոցում, ուր պառկած էր Զորյանը: Թեև անբուժելի հիվանդությունը շատ էր չարչարել, բայց ոչ մի տրտունջ չլսեցինք նրանից:
Միակ ցանկությունն էր մեռնել այնպես, ինչպես «Պապը և թոռը» պատմվածքի Եփրեմ պապը` իր սիրած բնության գրկում, ծառերի մեղմաձայն խշշոցի տակ:
Հետո անցավ ուրիշ նյութերի. Խոսում էր վաղածանոթ Զորյանը` բառերի հատուկ ընտրությամբ, չափավոր, բառերը թել-թել մանող, անթերի հայերենով:
Նրանից լսված վերջին խոսքն էր` «գեղեցիկ ապրեցեք»:
Իր ազնիվ կյանքի նշանաբանն էր դնում մեր առաջ:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)