Վրաստան. GfK ընկերության «Էքզիթ-փոլը» փաստում է` Մարգվելաշվիլին հաղթում է բացահայտ առավելությամբ
Վրաստան
Իշխող «Վրացական երազանք» դաշինքի ներկայացուցիչ Գեորգի Մարգվելաշվիլին հաղթում է այսօր կայացած նախագահական ընտրություններում. այդ մասին է վկայում «Ռուսթավի 2» հեռուստաընկերության պատվերով GfK ընկերության անցկացրած էքզիթ փոլի արդյունքները:
Հարցման արդյունքներով' Մարգվելաշվիլին առաջատարն է ձայների 66.7 տոկոսով, իսկ գործող նախագահ Սահակաշվիլիի աջակցությունը վայելող թեկնածուն' Միացյալ ազգային շարժման ներկայացուցիչ Դավիթ Բաքրաձեն հավաքել է հարցվածների ձայների 20.2 տոկոսը: Երրորդ տեղում 7.5 տոկոս ձայների քանակով Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն է:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն