Դավիթ Բաքրաձեն շնորհավորել է Գիորգի Մարգվելաշվիլիին հաղթանակի կապակցությամբ
Վրաստան
Վրաստանի «Ազգային շարժման» նախագահի թեկնածու Դավիթ Բաքրաձեն Գիորգի Մարգվելաշվիլիին շնորհավորել է հաղթանակի կապակցությամբ: Նա հայտարարել է, որ ԿԸՀ-ի կողմից ձայների հաշվարկից հետո պատրաստ է ընդունել իր պարտությունը և որպես ընդդիմության առաջնորդ` կառավարության և նոր նախագահի հետ աշխատել:
Ըստ Բաքրաձեի հայտարարության` իր ղեկավարած «Ազգային շարժում» կուսակցությունը «էքզիթ-փոլի» արդյունքներով ճանաչվել է երկրի գլխավոր ընդդիմություն:
Հիշեցնենք, որ ինչպես ավելի վաղ հայտնել էր Lurer.com-ը, «Ռուսթավի 2» հեռուստաընկերության պատվերով GfK ընկերության անցկացրած «էքզիթ փոլի» արդյունքների համաձայն` իշխող «Վրացական երազանք» դաշինքի ներկայացուցիչ Գեորգի Մարգվելաշվիլին հաղթում է այսօր կայացած նախագահական ընտրություններում: Հարցման արդյունքներով` Մարգվելաշվիլին առաջատարն է ձայների 66,7 տոկոսով:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն