Իշխանափոխություն Կոմպոզիտորների միությունում. Ռոբերտ Ամիրխանյանը պարտվեց երկու ձայնի տարբերությամբ
Հասարակություն
Այսօր կայացած համագումարում Կոմպոզիտորների և երաժշտագետների միության նախագահ ընտրվեց կոմպոզիտոր Արամ Սաթյանը:
Առաջադրվել էին չորս թեկնածու` Լեւոն Չաուշյանը, Ռոբերտ Ամիրխանյանը, Երվանդ Երկանյանն ու Արամ Սաթյանը: Լեւոն Չաուշյանն ու Երվանդ Երկանյանը ինքնաբացարկ ներկայացրեցին: Քվեարկությանը մասնակցեցին միության անդամներից 86-ը:
Քվեարկության արդյունքում միության նախագահ ընտրվեց կոմպոզիտոր Արամ Սաթյանը, որին վստահեցին ընտրողներից 43-ը: Ռոբերտ Ամիրխանյանը ստացավ 41 ձայն, 2 քվեաթերթիկ համարվեց անվավեր:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն