Մարգվելաշվիլին շարունակում է հաղթել Վրաստանում քվեաթերթիկների 97%-ը հաշվելուց հետո
Վրաստան
Վրաստանում «Վրացական երազանք» իշխող կուսակցության նախագահի թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլին փաստացիորեն հաղթանակ է տանում նախագահական ընտրությունների առաջին փուլում` քվեաթերթիկների 97%-ը հաշվելուց հետո:
Համաձայն 3164 ընտրատեղեմասերից ստացված տվյալների` Մարգվելաշվիլին շարունակում է հաղթել ձայների 62.1% առավելությամբ: «Միասնական ազգային շարժում» կուսակցության թեկնածու Դավիդ Բաքրաձեն հավաքում է 21.75%-ը, իսկ երրորդ տեղում է խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն` 10.19%-ով:
Լեյբորիստական կուսակցության նախագահ Շալվա Նաթելաշվիլին հավաքել է 2.87%, իսկ քրիստոնեա-դեմոկրատականների առաջնորդ Գեորգի Թարգամաձեն` 1.07%: Մնացյալ 18 թեկնածուները չեն հաղթահարել նույնիսկ 1%-ի շեմը:
Համաձայն Վրաստանի ընտրական օրենսգրքի` հաղթող է ճանաչվում այն թեկնածուն, ով հավաքել է ընտրողների ձայների 50%-ը` գումարած մեկ ձայն: Այսինքն` ինչպիսին էլ որ լինեն չհաշվված տեղամասերի քվեարկության արդյունքները, Մարգվելաշվիլին համարվում է հաղթանակած թեկնածու:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն