Նինո Բուրջանաձեն Վրաստանում նախագահական ընտրությունների 2-րդ փուլ է պահանջում
Վրաստան
Վրաստանի նախագահի թեկնածու Նինո Բուրջանաձեն անցյալ գիշեր արտահերթ ճեպազրույց է վարել: Նրա խոսքերով` ընտրության եկած մարդկանց բացարձակ մեծամասնությունը հենց իր կողմնակիցներն են եղել:
Նա նշել է, որ իր կուսակցությունը ընտրակեղծումների մասին տեղեկություններ ունի:
«Մենք հազարավոր բողոքներ ենք գրել: Շատ տարօրինակ բաներ են տեղի ունեցել Մարնելուլիում, Բոլնիսիում, ուր վերջին 10 տարիների ընթացքում ոչ մի անգամ էլեկտրաէներգիայի անջատումներ չէին եղել: Չգիտես ինչու, հենց այս գիշեր այն խոշոր գյուղերում, ուր մենք գիտենք, որ շատ համախոհներ ենք ունեցել, էլեկտրականության զանգվածային անջատումներ են եղել: Կարծում եմ, որ ոչ ոքի համար գաղտնիք չէ, թե դա ինչ է նշանակում»,-ասել է Բուրջանաձեն. մեջբերում է Trend-ը:
Հիշեցնենք, որ Վրաստանում նախօրեին կայացած նախագահական ընտրություններից հետո քվեաթերթիկների 90%-ը հաշվելուց հետո հաղթում է Գեորգի Մարգվելաշվիլին` ձայների 63% առավելությամբ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն