Աղքատության մակարդակը կնվազի. Շարմազանովի հարցը ֆինանսների նախարարին
Քաղաքական
«Ներկայացնելով 2014-ի բյուջեի նախագիծը` նշեցիք, որ բյուջեն հստակ ունի սոցիալական ուղղվածություն՝ թե առողջապահության, կրթության ու գիտության, թե սոցիալական ոլորտի ծախսերն ավելանում են: Կարելի՞ է ենթադրել, որ 2014-ին մենք կունենանք աղքատության շեմի նվազեցում, այսինքն՝ աղքատ քաղաքացիների քանակը կպակասի, թե՞ հաշվի առնելով սպասվող գնաճը՝ մենք կարող ենք նաև այնպես անել, որ գոնե աղքատությունը մեր երկրում չավելանա»,-այսօր Ազգային ժողովում 2014 թվականի պետական բյուջեի օրենքի նախագծի ներկայացման ժամանակ ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանին հարցրեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Դավիթ Սարգսյանը պատասխանեց, որ 2010 թվականին աղքատության մակարդակը կազմել է 35.8 %, և դա ճգնաժամից հետո ամենաբարձր աղքատության ցուցանիշն է, մինչև ճգանժամն այն կազմում էր 26.7%: 2011-ին աղքատության նվազեցում է տեղի ունեցել՝ աղքատության մակարդակն իջել է 35 %: 2012-ին նախարարության կանխատեսումներով՝ աղքատության մակարդակը կլինի 32-33%-ի շրջանակներում: «Ինչ վերաբերում է 2014 թվականին, ապա այո՛, Կառավարության ակնկալիքներն այնպիսին են, որ աղքատության նվազեցում տեղի կունենա, և սոցիալական ծախսերի գծով հատկացումների ավելացում է նախատեսվում»:
Շարմազանովը նշեց, որ փաստորեն կարող ենք արձանագրել, որ այս սոցիալական քաղաքականության արդյունքում 2014 թվականին հստակ ակնկալվում է աղքատության մակարդակի նվազում: «Դանդաղ, բայց գնում ենք այս ուղղությամբ»,-ասաց նա:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն