Պատրաստվելու ենք Եվրոպայի և աշխարհի առաջնություններին. Ջուլֆալակյան
Սպորտ
Այսօր Լոնդոնի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի 2013թ. առաջնության բրոնզե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը հանդիպեց լրագրողներին:
Հանդիպմանը մարզիկը, անդրադառնալով Բուդապեշտում կայացած ըմբշամարտի աշխարհի առաջնությանը, նշեց.
«2013-ին նախապատրաստվելիս կենտրոնացել էինք Բուդապեշտում տեղի ունեցած ըմբշամարտի աշխարհի առաջնության վրա: Բուդապեշտ մեկնել էինք ոսկե մեդալ նվաճելու համար: Ցավոք, պարտվեցի նույն հակառակորդին՝ Ռոման Վլասովին. պատճառը, կարծում եմ, նրան հաղթելու, նրա նկատմամբ ռևանշի հասնելու մեծ ցանկությունն էր: Նվաճեցի բրոնզե մեդալ: Սակայն ամեն ինչ առջևում է: Պատրաստվելու ենք մյուս տարվա Եվրոպայի և աշխարհի առաջնություններին»:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում