«Սպարտակը» Մխիթարյանի համար պատրաստ է եղել վճարել ցանկացած գին
Սպորտ
Sovsport-ի վերլուծաբան Եվգենի Լովչևը «Час футбола» հաղորդման շրջանակներում հայտարարել է, որ Մոսկվայի «Սպարտակը» հրավիրել է Հներիկ Մխիթարյանին, ով այժմ հանդես է գալիս Դորտմունդի «Բորուսիայում»:
«Սպարտակի» ղեկավար անդամներից մեկը Մխիթարյանին թուղթ տվեց և ասաց. «գրի՛ր ցանկացած գին»: Սակայն Մխիթարյանը պատասխանեց, որ ցանկանում է խաղալ այնտեղ՝ պրոֆեսիոնալ ֆուտբոլում: Այս ամենն ասում եմ՝ առաջին աղբյուրից իմանալով»,-նշել է Լովչևը:
Ինչպես նշել է մարզական մեկնաբան Նոբել Առուստամյանը, Մխիթարյանը խելահեղ առաջարկ է ստացել նաև «Անժիից»: Սակայն նրա համար առաջին տեղում ֆուտբոլն է: Մխիթարյանը ցանկանում է խաղալ առաջատար առաջնությունում»:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում