Հայկական սպորտը Օսմանյան կայսրությունում` մինչև Մեծ Եղեռնը (ֆոտո)
Գիտություն և Մշակույթ
Մինչև 1915թ., երբ պետականորեն իրագործվեց մայ բնակչությանը բնաջնջելու կանխամտածված պլանը, հայերն Օսմանյան կայսրությունում, չնայած օսմանցիների մեկուսացված բնույթին, կայսրության առավել քաղաքակրթված տարրերից էին և նշանակալի դեր ունեին կայսրության սոցիալական, տնտեսական ու մշակութային կյանքում:
Եվրոպական ազդեցությունն ու եվրոպական կրթական ավանդույթների ու սկզբունքների հետ ծանոթությունը նպաստեց սպորտային կյանքի աննախադեպ ակտիվացմանը: Բավական է ասել, որ Կոստանդնուպոլսից Վան, Տրապիզոնից Ադանա հայկական տասնյակ սպորտային ակումբներ ու սկաուտական կազմակերպույուններ ի հայտ եկան:

Օլիմպիական խաղերին Օսմանյան կայսրության մասնակցության պատմության մեջ առաջին անգամ երկու հայ մարզիկներ` Վահան Փափազյանն ու Մկրտիչ Մկրյանը, Ստոկհոլմում 1912թ. ներկայացրեցին Օսմանյան Թուրքիան հինգերորդ միջազգային օլիմպիական խաղերում: Շատ հայկական թիմեր ու անհատներ պարբերաբար հաղթանակներ էին տանում և ռեկորդներ սահմանում տեղական ու միջազգային մրցաշարերում:
Հետաքրքիր է, որ 1911-1914թթ. անցկացվեցին չորս «Հայկական օլիմպիական խաղեր»` մասնակցությամբ բոլոր հայկական սպորտային ակումբների: Մրցույթների հաղթողները պարգևատրվեցին արծաթե մեդալներով:
Հայկական առանձին ֆուտբոլային լիգայի ստեղծման գաղափարը չիրագործվեց Առաջին համաշխարհային պատերազմի և այդ ընթացքում հայերի դեմ իրագործված ցեղասպանության պատճառով, որի ընթացքում հայ մարզիկները զոհ դարձան 20-րդ դարի Հայոց ցեղասպանության:
Աղբյուրը` hay-power.com


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)