«Չեմ կարծում, որ ձեռքս չսեղմելով` Պելեգրինին անարգանք ցուցաբերեց իմ հանդեպ». Մոուրինյու
Սպորտ
Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգինիի պահվածքը: Հիեցենենք, որ Անգլիայի առաջնության 9-րդ տուրում այս երկու թիմերի հանդիպումից հետո (2:1) Պելեգրինին հրաժարվել է սեղմել Մոուրինյուի ձեռքը:
«Չեմ կարծում, որ ձեռքս չսեղմելով` Պելեգրինին անարգանք ցուցաբերեց իմ հանդեպ: Եթե նա տխրել էր հաշվի պատճառով, ես հասկանում եմ նրան: Եթե Պելեգրինին տխրել էր, կարծում եմ` ես ինչ-որ բան սխալ եմ արել: Խնդիր չկա», – Մոուրինյուի խոսքերը մեջբերում է Sky Sports-ը:
Հիշեցնենք, որ Պելեգրինին հրաժարվել է սեղմել Մոուրինյուի ձեռքը` նշելով. «Մոուրինյուի ձեռքը չսեղմեցի, որովհետև չէի ցանկանում»:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում