Եվրամիությունը շնորհավորել է Վրաստանի նորընտիր նախագահ Մարգվելաշվիլիին
Վրաստան
Եվրամիությունը շնորհավորել է Վրաստանի նորընտիր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիին՝ ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ. երկուշաբթի օրը հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնի մամլո խոսնակ Մայքլ Մենը:
«ԵՄ-ն շնորհավորում է նորընտիր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիին»,-ասել է Մենը լրագրողներին Բրյուսելում:
ԵՄ անունից նա իր դրական գնահատականն է հայտնել ընտրությունների կազմակերպման և անցկացման վերաբերյալ` նշելով Վրաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործողությունների բարելավումը: «Կատարվածի ընդհանուր պատկերը հուսադրիչ է»,-նշել է նա:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն