3 հաղթանակը 3 խաղում հիանալի արդյունք է. Մխիթարյան
Սպորտ
Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանը Գերմանիայի առաջնության շրջանակներում «Շալկեի» հետ խաղից հետո (3:1) նշել է, որ գոհ է իր թիմի ցուցադրած խաղից:
«Շաբաթը հիանալի ստացվեց: Սա կարևոր հաղթանակ էր: Ուրախ եմ թիմի, հատկապես՝ երկրպագուների համար, ովքեր իրենց ներդրումն ունեցան այս հաջողության մեջ: Շաբաթը բարդ ստացվեց, և երեք հաղթանակը երեք խաղում հիանալի արդյունք է: Այժմ պետք է պարզապես կանգ չառնենք ձեռք բերվածով»,-Մխիթայանի խոսքերը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում