1886 թ. այս օրը Նյու Յորքում տեղի ունեցավ Ազատության արձանի հանդիսավոր բացումը (ֆոտո)
Գիտություն և Մշակույթ
Ազատության արձան (անգլերեն` Statue of Liberty), ԱՄՆ-ում և աշխարհում քանդակագործության ամենահայտնի կոթողներից է, որին հաճախ ասում են «Նյու-Յորքի և ԱՄՆ-ի խորհրդանիշ», «Ազատության և ժողովրդավարության խորհրդանիշ»: Արձանը տեղակայված է Նյու-Յորքի Մանհեթեն թաղամասից 3 կմ դեպի հարավ-արևմուտք գտնվող Լիբերթի Այլենդ կղզում: Աստվածուհին մի ոտքով կանգնած է փշրված շղթաների վրա, աջ ձեռքում վեր պարզած ջահ է, ձախում` «1776 թ.հուլիսի 4»` անկախության հռչակագիրը ստորագրելու տարեթիվը նշող փորագրությամբ տախտակ:
Սովորաբար լաստանավով ժամանող այցելուները բարձրանում են 356 աստիճան մինչև արձանի պսակը կամ 192 աստիճան մինչև պատվանդանի բարձրակետը: Պսակում տեղակայված են 25 պատուհաններ, որոնք խորհրդանշում են աշխարհը լուսավորող երկրի թանկագին քարերն ու երկնային շողերը: Յոթ շողերը խորհրդանշում են յոթ ծովերն ու յոթ մայրցամանքները ըստ ժամանակակից արևմտյան աշխարհագրության ավանդության:
Արձանի պողպատե կարկասը կշռում է 125 տոննա, 2,57 մմ հաստության երեսպատման պղնձե թիթեղների քաշն է` 31 տոննա: Պատվանդանի հիմքից մինչև ջահի ծայրը հեռավորությունը կազմում է 93 մետր, բուն արձանի բարձրությունը 46 մետր է: Արձանի պսակի և ջահի վրայի հարթակներից բացվում է նյույորքյան ծովածոցի համայնապատկերը: Պատվանդանում գտնվում է արձանի պատմության ցուցահանդես-թանգարանը:
![]()


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)