Նախագահականում մտադիր են պետբյուջեի հաշվին վերանորոգման աշխատանքներ իրականացնել
Հայկական Մամուլ
Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում մտադիր են ՀՀ պետական բյուջեի հաշվին վերանորոգման որոշակի աշխատանքներ իրականացնել: Ավելին, ինչպես փաստում են «Ժողովուրդ»-ի տրամադրության տակ հայտնված փաստաթղթերը, այս տարի նախագահի նստավայրը մոտ 1 մլն դրամ է տրամադրել «ճարտարապետական կոնստրուկտորական նախագծային եւ նախահաշվային փաստաթղթերի մշակման համար»: Իսկ այդ աշխատանքները վստահել են «Արքիտեկչըլ Լայն Պրոջեկտս» ՍՊԸ-ին: Նշենք, որ 2014թ. պետական բյուջեից նախատեսված է 50 մլն դրամ էլ տրամադրել նախագահականին' «վարչական օբյեկտների շինարարություն» եւ 250 մլն դրամ էլ' «վարչական օբյեկտների վերանորոգում» անվան տակ:
Մանրամասները` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը