Թանկացումները գնալով ահռելի չափերի են հասնում
Հայկական Մամուլ
Գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումից հետո մեր հանրապետությունում այսօրվա թանկացումները գնալով ահռելի չափերի են հասնում: Երեկ «Ժողովուրդ»-ը շրջայց կատարեց Երեւանի մի շարք սուպերմարկետներում, խանութներում եւ արձանագրեց որոշ ապրանքատեսակների գների բարձրացում: Օրինակ՝ հացամթերքի շուկայում արձանագրվել է 10-ից 20 դրամի բարձրացում, 20 դրամով թանկացել է կերակրի աղը, իսկ որոշ խանութներում՝ 30-ով, ինչպես նաեւ՝ տոմատի մածուկը, կոսմետիկ միջոցները՝ լվացքի փոշի, զուգարանի թուղթ, անձեռոցիկ, մի քանի տեսակի շամպուններ:
Մինչդեռ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հացամթերքի եւ կոսմետիկ միջոցների շուկաներում վերահսկողություն չի իրականացնում, քանի որ այն համարվում է մրցակցային: ՏՄՊՊՀ մամլո խոսնակ Գայանե Սահակյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ շաքարավազի եւ սուրճի գինը նվազել է, ձեթի գինն ու ալյուրինը՝ նույնպես:
Մանրամասները` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը