«Կարֆուրը» Հայաստանում կարող է հիպերմարկետ չբացել` արտագաղթի պատճառով
Հայկական Մամուլ
Հայաստանից բնակչության արտագաղթի ծավալները կարող են լրացուցիչ պատճառ հանդիսանալ, որպեսզի աշխարհի խոշորագույն ցանցերից մեկը՝ ֆրանսիական «Կարֆուրը», Հայաստանում հիպերմարկետ չհիմնելու վերջնական որոշում կայացնի:
«Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում այսպիսի տեղեկություն է հայտնել ՀՀ էկոնոմիկայի նախարարության մի պաշտոնյա:
«Կարֆուրը» Հայաստանում՝ «Դալմա մոլ» աոևտրի կենտրոնում հիպերմարկետ պետք է բացեր դեռ մեկ տարի առաջ: Սակայն ստեղծված արհեստական խոչընդոտների պատճառով «Կարֆուրը» որոշեց հիպերմարկետ բացել այլ տեղում՝ դեո կառուցվող «Երևան մոլ»-ում: Սա արդեն բացասական ազդեցություն է թողել հիպերմարկետը բացելու գործընթացի վրա: Իսկ հիմա, ուսումնասիրելով Հայաստանից արտագաղթի իրական ծավալները, «Կարֆուրի» մասնագետները գտել են, որ բնակչության թիվը չի բավարարում իրենց նորմալ գործունեության համար:
Մանրամասները՝ «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը