Սաակաշվիլին հրաժեշտի ուղերձ է հղել իր ժողովրդին
Վրաստան
Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլին, ում լիազորությունները սպառվում են նոյեմբերին, երկուշաբթի օրը հանդես է եկել հրաժեշտի ելույթով` իր նախագահական նստավայրից ուղերձ հղելով երկրի քաղաքացիներին:
«Իմ նախագահության ժամկետը մոտեցավ ավարտին: Սա իմ վերջին ուղերձն է այս նստավայրից: Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այն բանի համար, որ ինձ իրավունք եք տվել ծառայել իմ պետությանը, քանզի չկա առավել բարձր պատիվ, քան ծառայել սեփական երկրին, սեփական ժողովրդին»,-ասել է Սաակաշվիլին:
«Տաս տարի առաջ ես ձեզ առաջարկեցի հետաքրքրաշարժ ճանապարհորդություն դեպի ապագա, սակայն չխոստացա, որ մինչև վերջ կհասնենք: Այդ ապագան այսօր է, և այն ձեզ է պատկանում: Եվ հենց դուք եք այսօր պատասխանատու այդ ճանապարհորդության համար, որը չի ավարտվում: Մենք այնպիսի կարևոր քայլեր ենք արել այդ ճանապարհին, որ հիմա հետդարձի ճանապարհ այլևս չունենք: Դուք պետք է առաջ շարժվեք դեպի այդ ապագան այս ճանապարհով, մեր երկրի զարգացման ճանապարհով, և ես միշտ ձեր կողքին կլինեմ»,-հայտարարել է հեռացող նախագահը:
Համաձայն վրացական «Մաեստրո» հեռուստաընկերության տվյալների` Սաակաշվիլին իր ելույթից հետո մեկնել է օդանավակայն, ուր նրան էր սպասում Թբիլիսիի քաղաքապետ Գիգի Ուգուլավան: Նրանք մեկնել են Եվրոպա, սակայն պաշտոնական հայտարարություն այդ մասին դեռ չի արվել:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն