Էրդողանի գլխավոր խորհրդականը քննադատել է Ադրբեջանում գլխաշոր կրող աշակերտուհիների կրթության իրավունքի սահմանափակումը Չեմ թաքցնում՝ նպատակը մեր աշխատավարձերի բարձրացնելն է.Գալջյան ԱՄՀ-ն Հայաստանի համար 5,5% տնտեսական աճ է կանխատեսում 2026 և 2027 թվականներին Ապրուստը ոչնչացնելու տեսարանից հետո քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց ՔՊ-ն ամեն ինչ թանկացնում է, որ իրենց եկամուտներն ավելացնեն.Սուքիասյան Տաղավարները պետք է քանդվեն այնպես, որ հասարակության մեջ լրացուցիչ լարվածություն չառաջանա Երևանի քաղաքապետի աշխատավարձը կբարձրանա՝ հասնելով 2 միլիոն դրամ Բլոգեր «Գեորգիքսը» հայտնել է, որ Հրազդանի կիրճում գտնվող ռեստորանում իրեն հրել են ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը Հայաստանում կհանդիպի ՀՀ իշխանությունների ներկայացուցիչների հետ Ինչո՞ւ է վարչական շրջանի ղեկավարը մինչև 2029 թվականը պայմանագիր կնքել խանութի սեփականատիրոջ հետ Շոու` տիրադավների մասնակցությամբ․ Առուշ Առուշանյանը ՔՊ-ականների կարիքը չունի Տեր Եսայան․ Բնակիչներին հարցրե՞լ եք՝ ուզո՞ւմ են զրկվել թարմ հաց ու միս գնելու հնարավորությունից 

Հոկտեմբերի 29-ին մահացել է նշանավոր թատերական ռեժիսոր և թատերագետ Լևոն Քալանթարը

Գիտություն և Մշակույթ

Լևոն Ալեքսանդրի Քալանթարը (Հունվար 4, 1891 - Հոկտեմբերի 29, 1959) ծնվել է հայ մտավորականի ընտանիքում։ Նրա հայրը` Ալեքսանդր Քալանթարը, «Մշակ»-ի խմբագիրն էր, բարեկամներից շատերը գրականագետներ էին ու հասարակական գործիչներ։ Թիֆլիսի արական գիմնազիան ավարտելուց հետո, Լևոն Քալանթարը սովորել և 1916 թվականին ավարտել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի արևելյան լեզուների ֆակուլտետը։ Քալանթարը սկսում է հետաքրքրվել Արևելքի պատմությամբ, հայ-վրացական բանասիրությամբ և հնէաբանությամբ։ Եվ ռուս ականավոր գիտնական Ն. Յա. Մառը, որի մոտ սովորում էր Քալանթարը, 1921 թ. նրան ներգրավում է միջնադարյան Հայաստանի մայրաքաղաք Անիի պեղումների աշխատանքի մեջ։

Քսանհինգամյա Լևոն Քալանթարը, Ս. Պետերբուրգում ուսումն ավարտելուց հետո, վերադառնում է Թիֆլիս և հրաժարվելով գիտական գործունեությունից, նվիրվում է թատերական արվեստին, սակայն մինչև կյանքի վերջը նա չի դադարում հետաքրքրվել պատմությամբ, բանասիրությամբ ու հնէաբանությամբ։

Երբ Լևոն Քալանթարը դեռ սովորում էր գիմնազիայում, դառնում է Թիֆլիսի թատրոնների մշտական հաճախորդը։ Լևոն Քալանթարի հայրը, ով մամուլում բազմիցս հանդես էր եկել թատերական հոդվածներով, մշտապես հետաքրքրվում էր թատրոնով։ Նրա քույրը հաճախում էր դրամատիկական դասընթացների։

Քալանթարը Սանկտ Պետերբուրգում հաճախում է Ալեքսանդրյան թատրոնի դրամատիկական դասընթացներին, մասնավորապես ռեժիսորներ Անդրեյ Պետրովսկու, Ի. Շմիդտի և Ալեքսանդր Սանինի դասերին։

1918 թվականին Սուրեն Խաչատրյանի և հետագայում ամերիկյան հայտնի կինոռեժիսոր Ռուբեն Մամուլյանի հետ, Լ. Քալանթարը Թիֆլիսում կազմավորում է դրամատիկական ստուդիա։ Քալանթարի համոզմամբ ստուդիան պիտի անսամբլային թատրոնի ոգով դերասաններ դաստիարակեր։ Բայց այս ձեռնարկումից ոչինչ չի ստացվում և շուտով ստուդիան փակվում է։

Նույն այդ թվականներին Լ. Քալանթարը զբաղվում է գրական գործունեությամբ, գրում է հոդվածներ, Վահան Տերյանի հետ միասին մասնակցում Գորկու խմբագրությամբ «Հայ գրականության ժողովածուն» կազմելու գործին։

Վրաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց անմիջապես հետո Լ. Քալանթարը, Ստեփան Քափանակյանի հետ միասին, կազմավորում է Ստեփան Շահումյանի անվան երիտասարդական թատրոնը։

Նոր թատրոնի կազմավորման ժամանակ Քալանթարի համար առաջնահերթ խնդիրը դա թատրոնի հասարակական կողմն էր, դերասանի քաղաքացիական դերը, ամբողջ թատերախմբի աշխատանքի համընդհանուր ոգին։ Ռեժիսորի համոզմամբ ոչ թե առանձին դերասանի խաղն է հետաքրքրում նոր հանդիսականին, այլ ամբողջ խմբի ջանքերով ստեղծված գեղարվեստական պատկերը։ Այդ իսկ պատճառով Շահումյանի անվան թատրոնում Լ. Քալանթարի համար չկային առաջատար և երկրորդական դերասաններ. նա այդ թատրոն էր հրավիրում դերասանական անհատապաշտությամբ դեռևս չվարակված երիտասարդ դերասանների։

Բոլոր կարևոր հարցերը վճռվում էին թատրոնի ստեղծագործական խմբում։ Բեմադրության ներկայացված պիեսը կարդում էր ողջ թատերախումբը։ Յուրաքանչյուր դերակատար պետք է լավ իմանար ամբողջ պիեսը, գործող անձանց դերերը։ Այդ իսկ պատճառով նոր թատրոնին հարկավոր չէին ոչ սցենարիստներ, ոչ էլ հուշարարներ։

Այն ժամանակ այս ամենը նորություն էր հայկական թատրոնի համար։ Լ. Քալանթարն ու Ստեփան Քափանակյանը ստիպված էին շատ ջանք դնել, որպեսզի թատրոնի կյանքում արմատավորեն Գեղարվեստական թատրոնի փորձով մշակված այս սկզբունքները։

Այս թատրոնւմ Լ. Քալանթարը հասցնում է բեմադրել Դելա-Գրացիայի «Կատաստրոֆա» և Մորիս Մետերլինկի «Սուրբ Անտոնիոսի հրաշագործությունը» պիեսները (1921թ.)։

1921թ. օգոստոսի 16-ին հանրապետության կառավարության որոշմամբ Լուսժողկոմատին առաջարկվում է Երևանում կազմավորել պետական թատրոն, և այդ գործը հանձնարարվում է ռեժիսոր Լ. Քալանթարին։

1928-ին Քալանթարը դուրս է գալիս Առաջին պետթատրոնից։ Երկու տարի աշխատելով Բաքվի հայկական թատրոնում, նա 1930-1931 թթ. դառնում է «Հայֆիլմ» կինոստուդիայի ռեժիսորը։ Հետագա հինգ տարիներին 1931-1936թթ. Քալանթարը ղեկավարում է Երևանի Գորկու անվան բանվորական թատրոնը, իսկ հետո 1937-1943թթ. Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնը։ Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոն Լ. Քալանթարը վերադառնում է քսանհինգամյա բաժանումից հետո՝ 1954 թվականին։

Կյանքի վերջին տարիներին Լ. Քալանթարը հազվադեպ է բեմադրություններ բեմադրում։ Վերջին տարիներին Քալանթարը գիտական գրքեր էր կարդում, հետազոտություններ խմբագրում, սիրով օգնում նրանց, ովքեր խորհրդի էին գալիս իր մոտ։

Թատրոնի հարցերին նվիրված Լ. Քալանթարի հոդվածները մեծ ներդրում են թատերագիտության մեջ։ Ռուս և արտասահմանյան հեղինակների պիեսները Լ. Քալանթարը հայերեն է թարգմանել հմտությամբ։

Լևոն Քալանթարը համարվում է հայ խորհրդային ռեժիսորական արվեստի հիմնադիրներից մեկը։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Էրդողանի գլխավոր խորհրդականը քննադատել է Ադրբեջանում գլխաշոր կրող աշակերտուհիների կրթության իրավունքի սահմանափակումըՄԱԿ. Ավելի քան 216,000 եմենցի լքել է իրենց տները մարտական ​​գործողությունների պատճառովՖրանսիայում մոտ 200 լիցեյներ զգուշացվել են բողոքի ցույցերի պատճառով գործունեության հնարավոր խափանումների մասին Չեմ թաքցնում՝ նպատակը մեր աշխատավարձերի բարձրացնելն է.ԳալջյանԱՄՀ-ն Հայաստանի համար 5,5% տնտեսական աճ է կանխատեսում 2026 և 2027 թվականներինԱպրուստը ոչնչացնելու տեսարանից հետո քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց ՔՊ-ն ամեն ինչ թանկացնում է, որ իրենց եկամուտներն ավելացնեն.Սուքիասյան Տաղավարները պետք է քանդվեն այնպես, որ հասարակության մեջ լրացուցիչ լարվածություն չառաջանաԹրամփը կարծում է, որ Պուտինը և Զելենսկին պետք է հանդիպեն Երևանի քաղաքապետի աշխատավարձը կբարձրանա՝ հասնելով 2 միլիոն դրամԲլոգեր «Գեորգիքսը» հայտնել է, որ Հրազդանի կիրճում գտնվող ռեստորանում իրեն հրել ենՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը Հայաստանում կհանդիպի ՀՀ իշխանությունների ներկայացուցիչների հետ Ինչո՞ւ է վարչական շրջանի ղեկավարը մինչև 2029 թվականը պայմանագիր կնքել խանութի սեփականատիրոջ հետՀյուսիսային Կորեան փորձարկել է տակտիկական բալիստիկ հրթիռ Շոու` տիրադավների մասնակցությամբ․ Առուշ Առուշանյանը ՔՊ-ականների կարիքը չունի Տեր Եսայան․ Բնակիչներին հարցրե՞լ եք՝ ուզո՞ւմ են զրկվել թարմ հաց ու միս գնելու հնարավորությունիցՊլեխանովի համալսարանի Երևանի մասնաճյուղի ուսանող Սերգեյ Սնխչյանը ջիու-ջիթսուի առաջնության ոսկե մեդալակիր էԱրմեն Գալջյան․ «Նախկին քաղաքապետերից ժառանգել ենք ինքնակամ բուդկաներով ու ժանգոտած կրպակներով լցված Երևան»Վրաստանը արտաքսել է ավելի քան 100 օտարերկրացու, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների Ուսանողները չեն կարողանում օգտվել տրանսպորտի զեղչից․ փաթեթները թանկ են. ԱբգարյանՃամբարակի քաղաքապետ Վազգեն Ադամյանը կասկածվում է կեղծ պայմանագրեր կազմելու և գումար հափշտակելու մեջ Մեկ ամիս է՝ հաշմանդամություն ունեցող երեխաները սպասում են խոստացված միկրոավտոբուսին․ ՍուքիասյանԿիմ Չեն Ընը հայտարարել է Հյուսիսային Կորեայի զենքի հետագա կատարելագործման մասին ԲՀԿ․ «Չկա որևէ իրավական հիմնավորում, որ Գագիկ Ծառուկյանը շարունակի մնալ կալանքի տակ»Երևանի ավագանին ընդունեց աշխատավարձերի բարձրացման նախագիծըThe Atlantic. Զելենսկիի ամբարտավանությունը զայրացնում է Թրամփին Մեզ ընդհանրապես էշի տեղ եք դրել. Պեդրո Զարոկյանի կոշտ ելույթըԹրամփ. Պուտինն ավելի շատ է կողմ կարգավորմանը, քան Զելենսկին Ըստ էության, քաղաքապետարանում մի բան էլ աշխատավարձի իջեցում է տեղի ունենում. ԳալջյանԱրարատ Միրզոյանը Լեհաստանում այցելել է տիեզերական տեխնոլոգիաներով զբաղվող ընկերությունՄի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինիԳիտնականները հայտնաբերել են նոր, լավային մոլորակՍտորագրել և վավերացնել Խաղաղության համաձայնագիրը. ՓաշինյանՈՒՂԻՂ․ Ավինյանը Երեւանի քաղաքապետարանի ավագանու նիստն է վարում34 տարեկանում մահացել է «Breaking Bad» սերիալից հայտնի դերասան Ռ. Ջեյ ՄիտտենՔննարկման առարկա է դարձել անվերապահ աջակցություն ցուցաբերելու մոտեցման նպատակահարմարությունը. «Փաստ»«Հրապարակ»․ Առուշ Առուշանյանը ՔՊ-ականների կարիքը չունի Ամուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստ. «Փաստ»«Հրապարակ». Նախկինները սրբեր էին՝ ՔՊ-ականների համեմատ Փորձում են Շաքիի հերոսացած մորը վարկաբեկել. ովքեր են նրանք. «Ժողովուրդ»«Քասթինգ» եկեցեցու հարցով հանձնաժողովի անդամ դառնալու համար. ով է որոշում կայացրել․ «Ժողովուրդ»Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»Ինչ է խոսել Հայկ Սարգսյանը ՔՊ վարչության փակ նիստի ժամանակ. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»Ջրում՝ սնդիկ, թունավորումներ, ժանտախտի վտանգ․ ո՞վ է պատասխան տալու Նանուշյանի ձախողումների համար․ «Ժողովուրդ»Ինչպես արտախորհրդարանական ուժերն ապահովեցին իշխանության վերարտադրությունը և անցան հարմարավետ լռության. «Փաստ» «Հրապարակ». Շոու` տիրադավների մասնակցությամբ Ի՞նչ է պատմել ադրբեջանցի զինծառայողը հայ ընտանիք ներխուժելու մասին․ «Ժողովուրդ»Խաղաղություն՝ առանց զիջումների. ի՞նչ նոր ծրագիր է պատրաստում ընդդիմությունը. «Փաստ»«Հրապարակ». Բանակից գնդերեցներին վտարելու հետեւանքները Հայտնի են դարձել տնտեսագիտության Նոբելյան մրցանակի դափնեկիրները
Ամենադիտված