Երրորդ համոզիչ հաղթանակը` 23:0 հաշվով
Սպորտ
Հոկտեմբերի 29-ին «ՀՀ վարչապետի գավաթ 2013» հոբելյանական` հինգերորդ ֆուտբոլային մրցաշարի շրջանակներում Աբովյանի քաղաքային մարզադաշտում հանդիպեցին ՀՀ արտակարգ իրավիճակների և տարածքային կառավարման նախարարությունների թիմերը:
ԱԻ նախարարության թիմը տոնեց իր հերթական հաղթանակը 23:0 հաշվով: Իրենց ակտիվ մասնակցությամբ և փայլուն խաղով հատկապես աչքի ընկան ԱԻՆ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարներ, ենթասպաներ Իշխան Մանուկյանն ու Ալեքսանդր Դերձյանը, ինչպես նաև «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակից Մարտին Ասլանյանը:
Հիշեցնենք, որ ԱԻ նախարարության թիմում ընդգրկված են փրկարար ծառայության տարբեր ստորաբաժանումների (թիկունքի և նյութատեխնիկական ապահովման, օպերատիվ կառավարման, փրկարար ուժերի վարչություններ) և տեխանվտանգության ազգային կենտրոնի աշխատակիցներ:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում