Գերմանական կարմիր խաչը դասընթացներ կանցկացնի ԱԻՆ-ում
Հայաստան
Հոկտեմբերի 28-ին ԱԻ նախարար Արմեն Երիցյանն ընդունել է Գերմանական կարմիր խաչի Բադեն-Վյուրտեմբերգի դպրոցի տնօրեն պարոն Ալֆրեդ Շուլցին և դպրոցի դասախոս, աղետներին արձագանքման և կանխման մասնագետների ուսուցանման միջազգային փորձագետ պարոն Վոլֆգանգ Շմիդտին։
Հայաստան կատարած չորսօրյա աշխատանքային այցի ընթացքում Գերմանական կարմիր խաչի ներկայացուցիչները կհստակեցնեն ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի համակարգում ճգնաժամային կառավարման կենտրոնի մասնագետների ուսուցման և որակավորման դասասենյակի ստեղծման, համապատասխան դասընթացների ուսուցման ծրագրի մշակման և հետագա համագործակցության այլ քայլեր։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից