Յուրա Մովսիսյանը վնասվածք է ստացել և չի մասնակցի Ռուսաստանի գավաթի առաջիկա խաղին
Սպորտ
Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը թիմի մարզումների ժամանակ վնասվածք է ստացել՝ ոլորել է ոտքը (ոտնաթաթը):
Ինչպես տեղեկացնում է մոսկովյան ակումբի պաշտոնական կայքը, Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը չի կարողանա մասնակցել Ռուսաստանի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչի` «Շինիկի» հետ հանդիպմանը: Կասկածի տակ է նաև ֆուտբոլիստի մասնակցությունը երկրի առաջնության 15-րդ տուրի` «Լոկոմոտիվի» հետ խաղին:
Առաջիկայում ֆուտբոլիստը բուժզննում կանցնի, որից հետո պարզ կլինեն նրա ապաքինման ժամկետները:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում