ԱՄՆ-ն 3 ամսից դադարեցնելու է Հայաստանում գործող հակակոռուպցիոն կենտրոնների ֆինանսավորումը
Հայկական Մամուլ
2014 թվականի փետրվարի 1-ից դադարեցվելու է Հայաստանում գործող հակակոռուպցիոն կենտրոնների գործունեությունը:
Այս մասին այսօրվա համարում գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթն ու հավելում, որ տեղեկությունը կենտրոններից հաստատում են, սակայն առայժմ պաշտոնապես հրաժարվում են այդ մասին խոսել:
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության դրամաշնորհով 2008-ից հիմնադրված կենտրոններում (կոչվում են նաև Շահերի պաշտպանության և աջակցության կենտրոններ) ՀՀ քաղաքացիներին անվճար իրավական խորհրդակցություն և աջակցություն են տրամադրում: Կենտրոնի աշխատակիցների փոխանցմամբ, ԱՄՆ ՄԶԳ-ը մտադիր Է 3 ամսից դադարեցնել ֆինանսավորումը:
Մանրամասները՝ «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը