«Ես նիստը ղեկավարեմ, էլի Արթուր Բաղդասարյանն ընտրվի, խնդիր չկա»
Հայկական Մամուլ
Վոլեյբոլի ֆեդերացիան չճանաչելու առիթով ՀԱՕԿ քարտուղար Հրաչյա Ռոստոմյանին վերջին հրահանգները տալուց և Դուբայ մեկնելուց առաջ Գագիկ Ծառուկյանը նեղ միջավայրում ասել է. թող նորից ֆեդերացիայի նիստ անեն.
«Ես նիստը ղեկավարեմ, էլի Արթուր Բաղդասարյանն ընտրվի, խնդիր չկա»: ՀԱՕ՞Կ, թե՞ ԱՕԿ կանոնադրության մեջ է գրված, որ նիստը պետք է անպայման Ծառուկյանը վարի՝ «Խնդիրը Գագիկ Ծառուկյանը չէ, խնդիրը ՀԱՕԿ-ի իրավասությունները հարգելն ու կանոնակարգով առաջնորդվելն է, ինչը չի արվել, պետք է օրենքի տառը պահել»: Իսկ եթե ֆեդերացիայի նոր նիստ չհրավիրվի՞: «Այդ ժամանակ արդեն ՀԱՕԿ-ը կստեղծի վոլեյբոլի 2-րդ՝ օրինական ֆեդերացիան՝ նոր ղեկավարով-բանով հանդերձ»:
Մանրամասները` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը