ԱՄՆ-ում տղամարդը սպանել է 5 հոգու, ապա ինքնասպան եղել
ԱՄՆ
ԱՄՆ-ի Հարավային Կարոլինա նահանգում տղամարդն ատրճանակից կրակ է արձակել 5 անձնաց ուղղությամբ, սպանել նրանց, ապա ինքնասպան եղել:
Ինչպես հաղորդում է Index-Journal-ը, մարդասպանը 27-ամյա Բրայան Սվիթն է, ով սպանությունը կատարել է Գրինվուդ քաղաքի տներից մեկում: Նա մարդկանց պատանդ էր վերցրել: Դեպքի վայր են ժամանել ոստիկանները, ովքեր, այն բանից հետո, երբ չարագործի կողմից պատասխան չեն ստացել, ներխուժել են շենք և հայտնաբերել 6 դիակ: Նրանց թվում կա 2 երեխա:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն