Սաակաշվիլիին մեղադրում են նախագահական ֆոնդի գումարները վատնելու համար
Վրաստան
Վրաստանի նախագահական ֆոնդի միջոցների մեծ մասը ծախսվել է Սաակաշվիլիի գլխավորած «Միասնական ազգային շարժում» կուսակցության ակտիվիստների կրթության և նախկին պաշտոնյաների ֆինանսավորման վրա`6 մլն դոլարից թողնելով 3 հազար դոլար. հայտարարել է ֆինանսների նախարար Նոդար Խադուրին. գրում է Новости Грузия-ն:
Նախարարի խոսքերով` նախագահի ռեզերվային ֆոնդն այս պահին ամբողջովին փակվել է, սակայն եթե նոր նախագահը ցանկանա որևէ բան ֆինանսավորել, ապա անհրաժեշտ միջոցները կհատկացվեն կառավարության կողմից:
Վրաստանի նախագահն ամբողջովին ծախսել է 1 տարվա համար նախատեսված գումարները և ծախսել է 10 ամսվա ընթացքում: Այսինքն` առաջիկա 2 ամսվա ընթացքում ռեզերվային ֆոնդը չի գործի: Գումարների մեծ մասը ծախսվել է «Միասնական ազգային շարժման» ակտիվիստների կրթությունը ֆինանսավորելու համար:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն